Հայաստանում հեղափոխությունից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն փոխվել. EUobserver – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Հայաստանում հեղափոխությունից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն փոխվել. EUobserver

20:21 02.07.2018

ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի՝ Բրյուսել այցից հետո եվրոպական EUobserver առցանց օրաթերթն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և ներկայացրել նրա հետ ունեցած հարցազրույցը:

«Անվտանգության հարցում ծանր իրականությունը, և Ռուսաստանը շարունակում է կառավարել Հայաստանի ճակատագիրը՝ անկախ այնտեղ վերջերս տեղի ունեցած հեղափոխությունից»,- ահա այսպես է սկսվում օրաթերթում հրապարակված հոդվածը:

Ապա հոդվածի հեղինակը շարունակում է, որ հենց այդ ուղերձն էր Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր հետ բերել Բրյուսել այն բոլորի համար, ովքեր կարծում էին, որ վերջին իրադարձությունները Ռուսաստանի հետնաբակում ևս մեկ աշխարհաքաղաքական փոփոխություն էին ազդարարում:

Այնուհետև օրաթերթը հիշում է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 2003-2009թթ. տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունները, որոնք «ճեղքեր առաջացրին Ռուսաստանի ազդեցության ոլորտում»: Բոլոր հեղափոխություններին միավորում էր մեկ բան՝ օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, սակայն Երևանի փողոցներում, ի տարբերություն մյուս երկրների, մայիսին ԵՄ դրոշներ չէին ծածանվում:

«Ո՞ր դրոշներն եք դուք տեսել փողոցներում: Միայն եռագույնը, որովհետև դա միայն ներքին հարց էր»,- նշել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը հարցազրույցում նշել է, որ Հայաստանն իրեն անվտանգության վակուում թույլ տալ չի կարող:

«Նայեք Ադրբեջանին: Նայեք Թուրքիային: Մեր երկիրը 27 տարի է՝ այդ երկու պետությունների կողմից շրջափակման մեջ է, մեր երկրի առջև էքզիստենցիալ անվտանգության սպառնալիքներ կան ծառացած: Մենք չենք կարող թեկուզ տասը րոպեով անվտանգության վակուում թույլ տալ», – նշել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգություն է ապահովում:

«Կա՞ արդյոք որևէ մեկը, ով պատրաստ է օգնել: Նայեք այն երկրներին, որոնք փորձում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Որքան ժամանակ է՝ նրանք սպասում են  հերթում: Տասը տարի, այնպես չէ՞: Մենք նույնիսկ տասը րոպե թույլ տալ չենք կարող»,- հավելել է նա:

Հոդվածում այնուհետև նշվում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, և 3000 ռուս զինվորների, ինչպես նաև տասնյակ տանկերի, հրետանու, կործանիչների ներկայությունը զսպում են իրավիճակի լարումը:

Զոհրաբ Մնացականյանն այնուհետև նշել է, որ Արևմուտքը հարմարվում է Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին՝ հանուն նավթի և գազի:

«Յուրաքանչյուր կառավարություն առաջնորդվում է իր ազգային շահերով… ԵՄ-ն շատ բարձր է գնահատում էներգետիկ շահերով պայմանավորված հարաբերությունները»,- հավելել է ՀՀ արտգործնախարարը:

EUobserver-ը նաև հարց է տվել՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը չափազանց ազդեցիկ է, որպեսզի բանտ գնա, ինչին Մնացականյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Քաղաքական վենդետայի հարցը բացառված է, սակայն ոչ ոք օրենքից բարձր չէ: Նայեք Մանվել Գրիգորյանին. նրան անձեռնմխելի էին համարում»:

Խոսելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին՝ Զոհրապ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը անկախ արտաքին քաղաքականություն է վարում և պետք է օգտվել ընձեռված հնարավորություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP