13:08 27.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կոմիտեի նախագծերը:
Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ՀՀ կառավարության քաղաքականության առաջնային ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն իր զարգացման առաջնահերթություններով, և ընդգծել, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով նույնպես ՏՏ ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Էդվարդ Հովհաննիսյանը գոհունակությամբ է նշել, որ պետական կառավարման համակարգում Պետական եկամուտների կոմիտեն առաջիններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր կարողություններով և հնարավորություններով:
«Ծառայությունների մատուցման դաշտում հանրության և հարկ վճարողների սպասումներն ավելի հավակնոտ են դառնում՝ չափանիշների առումով: Այսինքն` ՊԵԿ-ն ավելի մատչելի և որակյալ ծառայություններ պետք է մատուցի հանրությանը: Իսկ այդ ծառայությունները կարող ենք ապահովել մեր ունեցած հնարավորությունների շարունակական զարգացմամբ»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը:
Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են 2020թ. իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։
ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և գրքերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման ու բարելավման ուղղությամբ։
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նախագծերը՝ ապրանքների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, հետագծելիության և ֆիսկալ մոնիտորինգի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ-ի և միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 15-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով:
Քննարկմանն ընդգծվել է ՀՀ ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման ու հետագծելիության առցանց համակարգի աշխատանքը և արդյունավետությունը։
ՊԵԿ նախագահը նշել է, որ հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել է իրագործել նախանշված առաջնահերթությունները, մասնավորապես՝ ռազմավարական ծրագրի միջոցառումները, սահմանված ժամկետում՝ ապահովելով բարձր արդյունավետություն և որակ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը կոմիտեի ղեկավարին վստահեցրել է, որ ռազմավարական ծրագիրը օրակարգի առանցքային հարցերից է. նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում: Նա ընդգծել է, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատանքին:
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարեր21:46 10.05.2025
Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետԻրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...