23:57 02.07.2018
Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդվածով անդրադարձել է օրերս մի խումբ ռուս փորձագետների կողմից շփման գծի ադրբեջանական հատված կատարած այցին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
Եվ որովհետև Պետդումայի բաղկացուցիչ պատգամավորական խմբակցություններից էին Լելե Թեփեի այցելուները, փորձենք մնալ Պետդումայի շրջանակներում և հիշենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»:
Չպետք է մոռանալ, որ պաշտոնական Մոսկվայի անունից ՌԴ արտգործնախարարության խոսնակը, հակակշռելով Պետդումայի խոսնակի կատարած հայտարարության բովանդակությանը, հանդես էր եկել արցախյան հակամարտության նկատմամբ իր երկրի դասական դիրքորոշումներից։ Այնուամենայնիվ, նկատելի է, որ Բաքվի ձեռնարկած սեփական տարածքների վրա ռազմական կուտակումների և ռազմա-թատերական ներկայացումների առընթեր քաղաքա-թատերական ներկայացումներ կան այս անգամ ռուսական հարթության վրա։ Այս շրջագծում պետք է դիտարկել թե՛ Լելե Թեփեի, թե՛ Պետդումայի խոսնակի հայտարարությունները։
Բայց արտգործնախարարության խոսնակի հստակեցումները գուցե բավարար չէին։ Որովհետև ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը անհրաժեշտ էր համարել մեկնաբանել Պետդումայի անդամ Դմիտրի Սավելևի հայտարարությունը, որը վերաբերում էր արցախյան հակամարտության միակողմանի լուծմանը։ Զատուլինը այն համարել էր ոչ կոմպետենտ։
Ռուսական հարթության վրա, հատկապես Պետդումայի շրջանակներում, որդեգրել են մի քայլ առաջ երկու քայլ հետ մարտավարությունը արցախյան հակամարտության լուծման պատկերացումների բարձրաձայնումների առումով և ի դեպ առաջին անգամը չէ, որ ռուսաստանյան Պետդումայի շրջանակներից նման միակողմանի հայտարարություններ են հնչում։
Ադրբեջանական «կառուցողականության» ռազմական նորագույն դրսևորումները վերաբերում են նախիջևանյան ճակատին։ Ադրբեջանական զինված ուժերը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, որին ի պատասխան Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել թշնամուն կատարել իր ծրագիրը: Հայկական կրակից ամբողջովին քանդվել է և այրվել թշնամու դիրքը։
Սա արդեն զինտեխնիկայի կուտակումներից և սեփական տարածքների վրա տեղաշարժեր կատարելու մարտավարությունից մի քայլ այն կողմ է։ Թվում է, որ ադրբեջանական այս «կառուցողականությունը» ոչ միայն համընթաց է այս օրերին կազմակերպվող ռուս-թուրքական միացյալ զորավարժություններին, այլ նախիջևանյան տիրույթը նկատի ունենալով համաձայնեցված նաև Անկարայի հետ։
Լելե Թեփեի այցելուներն ու ադրբեջանական կառուցողականությունից խոսողները, եթե պետական հաստատությունների ներկայացուցիչներ են, պիտի իմանային, որ ոչ միայն իրենց երկրի պաշտոնական դիրքերի նկատմամբ հակասական տարրեր պարունակող հայտարարությունները քաղաքականորեն կարող են ադեկվատ չընկալվել, այլ նկատի ունենային այն հանգամանքը, որ համանախագահող երկրները զգույշ են իրար հակասող հայտարարություններ չանելու և իրենց ընդհանուր կեցվածքներից շեղումներ չանելու։ Իհարկե առանց բացառելու դերերի բաշխումով խառը ուղերձներ փոխանցելու հնարավորությունը»,- ասվում է հոդվածում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...