Օդային տագնապ պատերազմական իրավիճակում. քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով ուսումնավարժանք Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Օդային տագնապ պատերազմական իրավիճակում. քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով ուսումնավարժանք Գյումրիում

19:20 01.03.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների Շիրակի մազային վարչությունը դպրոցներում նախաձեռնել է տակտիկան ուսումնավարժանքների անցկացում, որոնց միջոցով ստուգում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների  կազմակերպվելու, արագ կողմնորոշվելու գիտելիքները։ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում այսօր պայմանական  օդային տագնապ է հնչել՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Աշակերտներին ու մանկավարժներին իրազեկել էին ուսումնավարժանքի սցենարի մասին: Աշակերտներն ու մանկավարժները քաղպաշտպանությանն ուղղված գիտելիքները գործնականում կիրառեցին, գիտեին, որ օդային տագնապ չի նշանակում, որ լքելու են դպրոցը, այլ արագ պատսպարում է պահանջվում։ Այս դեպքում նրանց համար պաշտպանական կառույցը դպրոցի նկուղային հարկն էր։

88-ի երկրաշարժից և այժմ էլ 44-օրյա պատերազմից հետո արտակարգ իրավիճակների համակարգի օրակարգային  առաջնահերթ խնդիր է համարվում ապաստարանների հնարավորությունների ստուգումը։ Շիրակի մարզային փրկարարական վարչության մասնագետները շարունակում են շենքերում ապաստարանների, թաքստոցների առկայության ու վիճակի մասին ուսումնասիրությունները։ Մարզի տասնյակ բնակավայրեր ապաստարաններ չունեն, բացի դրանից՝ նոր շինությունների նախագծերում  բացակայում են նկուղների կառուցումները։

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ դպրոցներում պարբերաբար են անցկացվում, ոչ միայն մարզային փրկարարական վարչության պլանային առաջադրանքներով, նաև դպրոցների զինղեկներն են նախաձեռնում։ Այս շաբաթը դպրոցներում քաղպաշտպանության միջոցառումներ են լինելու տարբեր թեմաներով։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP