Մարտին և ապրիլին նախատեսված են Հայաստանի սեղանի թենիսի երիտասարդների և պատանիների առաջնությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Մարտին և ապրիլին նախատեսված են Հայաստանի սեղանի թենիսի երիտասարդների և պատանիների առաջնությունները

15:34 02.03.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել են Հայաստանի սեղանի թենիսի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել են 24-ական մարզիկ-մարզուհիներ:

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ տղաների մենախաղում չեմպիոն է հռչակվել Հարություն Հարությունյանը, որը եզրափակչում առավելության է հասել Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը։

Կանանց մենախաղում լավագույնը Հասմիկ Խաչատրյանն է, որը վճռորոշ խաղում հաղթել է նախորդ տարվա չեմպիոն Ռուբինա Վարդանյանին: Լավագույն եռյակը եզրափակել է Էլեն Բաղչաջյանը։ Տղամարդկանց զուգախաղում առաջին մրցանակին արժանացել է Հարություն Հարությունյան-Գևորգ Աբրահամյան զույգը, իսկ կանանց զուգախաղում՝ Հասմիկ Մաթևոսյան-Մերի Հովհաննիսյան երկյակը:

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը, ամփոփելով առաջնության արդյունքները, նշել է, որ կորոնավիրուսի համավարակը և պատերազմն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև այս մարզաձևի վրա:

«Վերջին տարիներին մեր մարզաձևում, կարելի է ասել, առաջընթաց էինք գրանցել, սակայն նախ համավարակը, ապա պատերազմն անհետևանք չանցան: Ամեն դեպքում, հաշվի առնելով մարզումային պակասը, մրցաշարերի բացակայությունը, արդյունքներից դժգոհ չենք: Հատկապես աղջիկների առաջնությունում թեժ պայքար ընթացավ: Մի ամբողջ տարի մրցաշարեր չենք անցկացրել, այժմ փորձում ենք աստիճանաբար լրացնել բացը»,- ասել է Ֆելիքս Սարգսյանը և հավելել, որ մարտին և ապրիլին նախատեսված են երիտասարդների և պատանիների առաջնությունները, ինչպես նաև անցկացվելու են ուսումնամարզական հավաքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

15:50 08.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը

Վաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

15:42 08.06.2025

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է

Արգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

15:30 08.06.2025

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

15:22 08.06.2025

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

BACK_TO_TOP