Նոր կարգ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Նոր կարգ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

18:55 02.03.2021

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն` ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված տվյալները գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:

Նոր միասնական տեղեկատվական հարթակում ուսուցիչների չհամալրվող պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մուտքագրեն մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետները հարթակի միջոցով կկարողանան էլեկտրոնային հայտ ներկայացնել և այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում:

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները նոր տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքներն առաջիկայում կավարտեն, ինչից հետո այն կլինի հրապարակային:

Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները:

«Նոր կարգում բարելավումներ ենք նախատեսել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար` նրանց առաջարկելով աշխատավարձի հավելում և կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումներ` հաշվի առնելով իրական շուկայական գները: Գործուղման քաղաքականության հիմքում դրված է մասնագետների շտեմարանի վարումը, որը թույլ կտա օպերատիվորեն լրացնել առաջացած թափուր տեղերը սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում: Մենք նաև հույս ունենք, որ մասնագետների շտեմարանը կծառայի ընդհանրապես հանրակրթական դպրոցներում մասնագետների պահանջարկի բացի համալրմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է միայն այն դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է մշակվող հարթակի գործարկման մոդելը` նշելով, որ մարզպետարանների մասնագետների համար կկազմակերպվի նաև մասնագիտական դասընթաց: Նրանք շտեմարանում  կմուտքագրեն տվյալներ գործուղվող մասնագետների ամբողջական պահանջարկի վերաբերյալ, որը հասանելի կլինի Emiss.am համակարգի համապատասխան ենթաբաժնում: Այսինքն` ցանկացած անձ, մուտք գործելով նշված հարթակ, կտեսնի, թե հեռավոր և բարձրլեռնային համայնքների դպրոցներում որ մասնագիտությամբ ուսուցչի թափուր հաստիքներ կան` քանի ժամ ծանրաբեռնվածությամբ, որքան աշխատավարձով, նաև կոմունալ ծախսերի և բնակվարձի փոխհատուցման համապատասխան չափերով: Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախընտրելի դպրոցն ու հաստիքը:

Համաձայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և  ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.

  • գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ).
  • տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),
  • բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10000-33000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ).
  • կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000).
  • վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Տարվա մեջ առնվազն 4 անգամ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն մասնագետների գործուղման վերաբերյալ։ Մասնագետների ընտրությունը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am) ձևավորված շտեմարանից: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

Հավելենք, որ նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ, պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP