11:37 03.03.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել hիմնադրամների գործունեության ոլորտում կատարված փոփոխությունները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների լրացման և հրապարակման կարգը։
ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ համագործակցության, դաշտում առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար և նշել, որ ՊԵԿ-ը հակված է իր հարաբերությունները կառուցել բացառապես գործընկերային տիրույթում։ Նրա խոսքով՝ 2020 թվականին «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, ինչը դրական արձագանք է ստացել շահառուների կողմից։ Նախկինում, եթե հիմնադրամների հաշվետվությունների հրապարակումը www.azdarar.am կայքում պարտադիր պահանջ էր և առաջացնում էր որոշակի ֆինանսական բեռ, ներկայումս այդ խնդիրը լուծվել է, և հաշվետվությունները կարող են անվճար հրապարակվել ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am): Փոփոխություն է կատարվել նաև հիմնադրամների հաշվետվությունների վերաբերյալ ՊԵԿ-ին գրավոր ծանուցման մասով։ Նախկինում դրա չկատարումը կարող էր առաջացնել վարչական պատասխանատվություն, այժմ այդ դրույթը հանվել է։
Մասնակիցների հետ քննարկվել են «Հիմնադրամների մասին» օրենքի, ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի տարընթերցումներին, հիմնադրամների հանրային հաշվետվողականության չափանիշներին վերաբերող, ինչպես նաև ՀՀ
ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնին հաճախ ուղղվող հարցեր։
Հանդիպման ընթացքում հիմնադրամների ներկայացուցիչներին է ներկայացվել նաև file-online.taxservice.am համակարգում հաշվետվության լրացման և հրապարակման տարբերակ՝ հետագա խնդիրները բացառելու և մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալու նպատակով։
ՊԵԿ ներկայացուցիչներն առաջակել են ներկաներին, թե՛ «Հիմնադրամների մասին» օրենքի մասով, թե՛ գործունեությանն առնչվող այլ հարցերով պարբերաբար ունենալ քննարկումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ձևավորել նաև աշխատանքային խմբեր ի հայտ եկած անճշտությունները շտկելու նպատակով։
20:25 10.05.2025
Գազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ․ ՊուտինԳազայի հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ, տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խաթարվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ։ «Ցավոք, Գազայի հատվածում տարեսկզբին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը նույնպես խաթարվեց, և իրավիճակը շարունակում է վատթարանալ»,-ասել է Պուտինը։ Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ […] ...
20:20 10.05.2025
Հրդեհ Լուսագյուղ գյուղումՄայիսի 10-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում […] ...
20:15 10.05.2025
Կրեմլը Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի. ՊեսկովԿրեմլը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության ուղիներ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսության ուղիներ չունենք»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հրադադարի առաջարկը։ Շաբաթ օրը Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու […] ...
20:05 10.05.2025
Արթուր Վարելջյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը գերազանց է հանդես եկել Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում և սկրեչ մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Ուզբեկստանի Նամանգան քաղաքում ընթացող մրցաշարում Վարելջյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել օմնիում մրցաձևում: ...
19:50 10.05.2025
Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Պաղեստինին աջակցելու համարՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության և «պաղեստինցի ժողովրդի՝ իր պատմական հողերի իրավունքի ճանաչման համար», հաղորդում է Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինությունը (ՍԴՄ ՌԴ): Կազմակերպությունը հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր տնօրինության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայնուտդինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ։ «Մենք խորապես երախտապարտ ենք […] ...