Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Վանաձորում եղբայրների են դանակահարել. մեկ անձ ձերբակալվել է

16:17 03.03.2021

Փետրվարի 26-ին՝ ժամը 09։00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ երկու եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին: Ժամը 09։30-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բուժօգնության են տեղափոխվել Լեռնանցք գյուղի բնակիչ եղբայրները: Հանցագործության գործիք դանակը վերցվել է: 26-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

18:36 25.04.2024

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր […] ...

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

18:30 25.04.2024

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը

18:26 25.04.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 19-22-ը և 24-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 19-ին, 21-23-ը, Շենգավիթում՝ ապրիլի 19-ին, 21-24-ը, Արաբկիրում՝ ապրիլի 19-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում […] ...

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

18:19 25.04.2024

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, […] ...

Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս

18:06 25.04.2024

Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս

Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների […] ...

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

17:54 25.04.2024

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը […] ...

BACK_TO_TOP