12:31 03.07.2018
«Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը, որն արդեն 14 տարի աշխատում է ինստիտուտում և տեղյակ է խնդիրներին, անցուդարձին:
«Խնդիրներ, այո´, կան, այդ թվում նաև աշխատավարձերի հետ կապված խնդիրներ, սակայն դեռևս ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա և առաջիկայում կհայտարարվի ինստիտուտում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների մասին»,- ասաց Նարինե Մարգարյանը:
Հարցին, արդյոք նա կառաջադրի՞ իր թեկնածությունը հիմնադրամի տնօրենի առաջիկա ընտրություններում, պատասխանեց, որ չի առաջադրվելու: Նա դեռևս չի էլ որոշել՝ այս երկու ամիսների ընթացքում կզբաղեցնի՞ արդյոք տնօրենի աշխատասենյակը, թե ոչ:
«Հայկ Դեմոյանի հետ ունեցել ենք լավ, աշխատանքային հարաբերություններ»,- ասաց Նարինե Մարգարյանը և նշեց, որ չունի որևէ մտավախություն, որ իր նկատմամբ Հայկ Դեմոյանը կարող է ճնշումներ գործադրել:
Հիշեցնենք, որ հիմնադրամում այսօր կայացել է խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռայմոն Գևորգյանը: Եվս մեկ նիստ կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում կքննարկվեն կազմակերպչական ու ընթացիկ հարցեր, կհայտարարվի տնօրենի ընտրության օրը: Տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին կընտրեն հոգաբարձուների խորհրդի անդամները:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...