20:45 05.03.2021
Շիրակի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պլանային պատվաստում է իրականացվում դաբաղի դեմ : Ստացվել է հաշվառված գլխաքանակին համապատասխան պատվաստանյութ։
Շիրակի մարզի Հացիկ, Կարմրաքար և Շիրակ գյուղերի անասնաբույժը սկսել է անասնագլխաքանակի այս տարվա առաջին պատվաստումը: Մեկ՝ 100 միլիգրամանոց սրվակը օգտագործման ժամկետ ունի։
«Պատվաստանյութը՝ փակ վիճակում, 18 ամիս է ժամկետի մեջ, բացելուց՝ 4 ժամ է պիտանելի , ու այս մեկ սրվակով 50 գլուխ խոշոր եղջերավոր ենք պատվաստում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անասնաբույժ Ներսես Հակոբյանը:
Օրական մինչև 200 գլուխ խոշոր եղջերավորների պատվաստման պլան է մշակել : Կանխարգելիչ այս միջոցառումը երկու փուլով է կատարվելու։ Գարնանային փուլը կարևոր է, մինչև կենդանիների արոտ դուրս գալը,որպեսզի պատվաստանյութն իր ազդեցությունն ունենա։
Անցած տարի հիվանդություններ կենդանիների մոտ չեն հայտնաբերվել, անասնաբույժները սա վերագրում են ժամանակին կատարված պատվաստումներին, բայց և եղել են տնտեսություններ, որոնք հրաժարվել են պլանային միջոցառումներից։
«Ախուրյան համայնքում եղել են հրաժարվողներ, պատճառաբանում են, թե պատվաստումից հետո անկումներ են լինում և այլն, դրա համար չեն ուզում, որ պատվաստենք: Բայց ասեմ, որ այդ դեպքերը շատք քիչ են 0,001 տոկոս են ու էական խնդիրներ չեն ներկայացնում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ախուրյանի անասնահամաճարակաբան Կարապետ Պապոյանը:
Պատվաստումներին զուգահեռ բրուցելոզի հայտնաբերման ուղղությամբ արյան նմուշառումներ են կատարվում : Գյուղերի մեծ մասից սննդամթերքի անվտանգության մարզային տեսչական կենտրոնի լաբորատորիան արդեն նմուշներ ստացել է։
Այս տարի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրում փոփոխություններ են եղել, պետպատվերով իրականացվող պատվաստումների ցանկից հանվել են թռչունների ու խոզերի պլանային պատվաստումները։
« Նախորդ տարիներին այդ պատվաստումներն իրականացվել են, բայց այս տարի դրանք հանվել են պետական ծրագրից, յուրաքանչյուրն առանձին է կատարելու պատվաստումն՝ իր տնտեսությունում»,-նշել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժ/պ Արտուշ Հովհաննիսյանը:
Շիրակի մարզում խոզերի 14 հազար 300 գլխաքանակ և 184 հազար 300 թև թռչուն է հաշվառված, որոնց պատվատումները, եթե անասնատերերը ցանկանան, իրենց միջոցներով են անելու։ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ին փոխանցեց, որ այս պատվաստումները ծրագրից հանվել են ֆերմերների խնդրանքով ու պատճառաբանել, որ չեն ցանկանում խոշոր եղջերավորներին պատվաստող անասնաբույժներն մյուս կենդանիներին պատվաստեն ու դրանով զերծ կպահեն տնտեսությունները վարակների ներթափանցումից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...