Զարուհի Փոստանջյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի իր մուտքը Վրաստան արգելելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Զարուհի Փոստանջյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի իր մուտքը Վրաստան արգելելու համար

16:35 25.01.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ խոսելու Վրաստանի Հանրապետություն իր մուտքն արգելելու մասին:

«Մենք համահայկական ընդզվզում ենք իրականացնելու ոչ միայն Հայաստանում, այլև հայաշատ վայրերում: Ախալքալաքում պետք է բաժանեինք օրացույցներ, թռուցիկներ, խորհրդանշական փոքրիկ լույսեր, որոնք ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն էին նվիրել: Այնտեղ մեր հայրենակիցները մեզ սպասում էին, եթե խոչընդոտ չլիներ:

Կուսակցության 15 անդամներն անարգել անցել են հայկական «Բավրա» անցակետը, սակայն «Նինոծմինդա» անցակետում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին խնդրել են սպասել՝ վերջում ներկայացնելով վրացերենով և անգլերենով փաստաթուղթ և պարզաբանել, որ նրա մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելվում է: 

«Ինձ խնդրեցին սպասել, հետո հրավիրեցին կողքի սենյակ, չորս թերթից կազմված գրություն տվեցին, որի մեջ հայերեն գրառում չկար: Պարզաբանում պահանջեցի, միջին տարիքի մի տղամարդ հայերենով ինձ բացատրեց, որ արձանագրություն է կազմվել, որևէ այլ պարզաբանում տալ չեն կարող»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Փաստաթղթում որպես արգելքի պատճառ նշված է եղել «օրենքով նախատեսված այլ դեպքերում»: Թե որ դեպքերի մասին է խոսքը, Զարուհի Փոստանջյանը հույս ունի պարզաբանում ստանալ: Ասում է՝ արդեն դիմել է միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանում Վրաստանի և Վրաստանում Հայաստանի դեսպաններին:

Հիշեցնենք, որ ընդվզման ծրագրի առաջին փուլում կուսակցությունը եղել է Արցախում, Ջավախքում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Լիբանանում: Երկրորդ փուլի մեկնարկը ցանկանում էին սկսել հայաշատ Ջավախքից: 

«Կատարվածն իրավունքների կոպիտ ոտնահարում է, և ես հասնելու եմ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կիրառելու և սպառելու եմ բոլոր հնարավոր գործիքները: Պահանջելու եմ նաև բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում, քանի որ հասել ենք սահման, սառել ենք, հիվանդացել ենք, հետ ենք վերադարձել: Այս ամենը ենթակա է հատուցման»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը կատարվածում մեղադրում է ՀՀ իշխանություններին: Ասուլիսի ընթացքում կուսակցության նախագահը անդրադարձավ նաև Վահրամ Բաղդասարյանի արձագանքին, որտեղ ասված էր հետևյալը.

«Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանը այլ կասկածներ ունենար: Նույն իրավիճակը եղել է Շիրակ Թորոսյանի, եղել է մեր գործընկերների հետ: Առաջիկա հանդիպումներին, եթե նմանատիպ խնդիր կա, մենք, իհարկե, այդ հարցով կհետաքրքրվենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP