Ի՞նչ ուղղություններով են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի՝ «Քովիդ 19 Հայաստան» դրամահավաքի միջոցները. հաշվետվություն է ներկայացվել ԱԺ քննիչ հանձնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Ի՞նչ ուղղություններով են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի՝ «Քովիդ 19 Հայաստան» դրամահավաքի միջոցները. հաշվետվություն է ներկայացվել ԱԺ քննիչ հանձնաժողովին

13:14 09.03.2021

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, քննարկել կառավարությանն ու պետական տարբեր մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը 251 հարց էր ուղարկել: Պարետ Տիգրան Ավինյանից ստացվել է պատասխան, որով առաջարկվել է մինչև մարտի 30-ը ամփոփել և ներկայացնել տվյալները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իրականացրել է «Քովիդ 19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքը, ներկայացրել   է հավաքագրված գումարն ու ծախսման ուղղությունները, հարցումներին պատասխանել են նաև ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և այլ կառույցներ:

«Իրականացվել է մարտի 13-ից օգոստոսի 27, հավաքագրվել է 325 մլն 600 հազար դրամ, որից 154 մլն-ը՝ մասնավոր, 18 մլն 115 հազար դրամը՝ արտերկրի հայրենակիցներից, 152 մլն 675 հազար դրամը՝ Սփյուռքում գործող «Հայաստան» հիմնադրամի տեղական մարմիններից: Ուսումնասիրվել է կայքէջում տեղադրված հաշվետվությունը»,- ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Մանրամասնել է հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված գումարների  ծախսման ուղղությունները, դրանք տրամադրվել են հիմնականում բժշկական սարքավորումների, ծերերի սննդի ձեռքբերմանը, շտապօգնության ծառայությունների իրականացմանը:

«Թվային հարց կա, որը պարզաբանման կարիք կունենա, պաշտոնական պատասխանի մեջ մինչև օգոստոսի 27-ը հավաքագրված է եղել 325 մլն դրամ, սակայն ըստ հաշվետվության՝ 800 հազար 30 ԱՄՆ դոլար հուլիսի 22-ի դրությամբ, թվային անհամապատասխանություն կա, կխնդրենք հետագայում պարզաբանել»,- ասել է Խաչատրյանը:

Ներկայացրել է 695 հազար դոլարի ծախսման ուղղությունները. մոտ 300 հազար դոլար շտապօգնության ծառայության անձնակազմին է ուղղվել, 275 հազար դոլար՝ բժշկական սարքավորումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP