19:10 09.03.2021
Տարեսկզբից ու կարճ ժամանակով՝ մեկուկես ամիս պոլիկլինիկաներն թեթև ռեժիմով են աշխատել։ Covid ախտորոշումները, այցելուների թիվը նվազել էին, բայց պատկերը վերջին երկու շաբաթում փոխվեց։ Բոլոր պոլիկլինիկաներում դիմելիությունն աճել է, հետևանքում՝ նաև Covid-19-ով հաստատված դեպքերը։
Միայն մեկ պոլիկլինիկայում, նախորդ տարվա մինչև դեկտեմբեր ամիսը, օրական մինչև 20 թեստավորում են կատարել, հաստատված դեպքերն էլ պակաս չեն եղել։ Գրեթե նույն պատկերն է կրկնվում նաև հիմա։ Թեստավորվածների և հաստատված դեպքերի տոկոսային հարաբերակցությունը բավական բարձր է։
«Երկու շաբաթում Covid-ով դրական դեպքերն ավելացել են, հիմա եթե 5 հոգի հետազոտվում է, 4-ի մոտ հաստատվում է Covid։ Մենք այժմ ունենք 15-ից 20 տոկոսի դրական դեպքերի աճ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը։
Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայում Covid ու այլ հիվանդությունների գրանցամատյանների տվյալները խոսում են հիվանդացության ցուցանիշի բարձրացման մասին։ Հունվար և փետրվար ամիսներին ընդամենը 2 օր են ունեցել, որ դիմողներ քիչ են եղել , նրանց թվում կորոնավիրուս հիվանդության ախտանշաններով պացիենտներ չեն ունեցել։ Բայց միայն այսօր պոլիկլինիկայում գրանցել են վերջին 10-ն օրերի Covid-ով հաստատված ամենաշատ դեպքերը։
«Ուրբաթ օրը ունեցել ենք հաստատված 1 դեպք, իսկ այսօր 6 դեպք են գրանցել։ Միայն ինձ մոտ 1 շաբաթում 7 հիվանդ եմ ունեցել, մեկին հոսպիտալացրել ենք՝ Covid-ով պայմանավորված, մնացածները տնային բուժում են ստանում, այսինքն՝ թվերը սկսել են աճել նորից»,- նշել է Գյումրիի Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի Անահիտ Սանդրոսյանը։
Դեպքերի կտրուկ աճը կշարունակվի, քանի դեռ հասարակության վարքն ու վերաբերմունքը հիվանդության հանդեպ չի փոխվել, այդ թվում և վերահսկողությունը։ Պոլիկլինիկաներում այցելուների հոսքը միայն Covid-ով պայմանավորված չէ։ Սեզոնային վիրուսներն են նաև ու խրոնիկ հիվանդությունները։
Պոլիկլինիկաներն անցած 2 ամիսներին Covid թեստավորումներ կատարում էին շաբաթը մեկ-երկու օր, հիմա անցել են ամենօրյա ռեժիմի։ Օրական նմուշառումների թիվը կանխատեսում են, որ ավելանալու է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...