19:58 10.03.2021
Շիրակի մարզպետարանն իր ենթակայության կառույցներում 2020 թվականին հայտարարված տնօրենների մրցույթներն անցկացրել է ընթացակարգային խախտումներով: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ, ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, սիմֆոնիկ պետական նվագախումբ և մարզական բարձրագույն վարպետության դպրոց․ այն կառույցներն են, որոնցում տնօրենների մրցույթներ էին հայտարարվել անցած տարի: Սիմֆոնիկ պետական նվագախմբի և մարզական դպրոցի համար մայիսին հաջողվել էր տնօրեններ ընտրել, բայց նույն ընթացակարգային խախտումներով, իսկ երկու մշակութային կառույցներում մինչև հիմա տնօրենները պաշտոնակատարներ են: Երկու հաստատությունների մրցույթները հայտարարվել էին 2020-ի սեպտեմբերի 24-ին։ Ժողգործիքների պետական նվագախմբի տնօրենի թեկնածուն նույն նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյան է:
«Մրցույթը չկայացավ, այն պատճառով, որ մյուս թեկնածուն հանել էր իր թեկնածությունը, իսկ ըստ օրենքի՝ մեկ թեկնածուով մրցույթ չի կայանում, եթե հաջորդ մրցույթը հայտարարվի, բնականաբար, նորից մասնակցելու եմ»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը:
Նոր մրցույթը, թե երբ կկայանա, պարզ չէ։ Մարզպետարանը անցկացրել է մրցույթներ կառավարության 2005 թվականի որոշման հիման վրա՝ Շիրակի մարզպետի 2007 թվականին կայացրած որոշումով, որտեղ հաշվի չի առնվել, որ կառավարության 2005 թվականի որոշման մեջ մինչև 2019 թվականը ընթացակարգային փոփոխություններ ու լրացումներ են կրել։ Խնդիրն ավելի ակնհայտ է դարձել ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրենի մրցույթից հետո, որտեղ պայքարում էին 8 թեկնածուներ։
«Այս պարագայում ես չեմ կարող ասել, վրիպում է եղել, թե բացթողում, համենայնդեպս, մենք առաջնորդվել ենք մեր ձեռքի տակ ունեցած մարզպետի թիվ 26 և 24 որոշումներով, բայց արդյունքում կառավարության 2005 թվականի տվյալ որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, ու դա մեր որոշումների մեջ փաստորեն չի եղել, չի ներկայացվել»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Թեկնածուներից 3-ը հաղթահարել են մրցութային փուլերը, բայց այդպես էլ Շիրակի մարզպետարանը ոչ մեկին տնօրենի պաշտոնում չի նշանակել, կառավարության և մարզպետի որոշումներում եղած անհամապատասխանությունը եղել է հիմք՝ մրցույթը չեղարկելու։
«Մրցույթն անցկացվել է կառավարության սահմանած կարգին ոչ համապատասխան, կառավարության որոշումը փոխվել էր՝ կախված ստաժների հետ, բայց դա ոչ էական բաներ էին, խախտումներ չասեմ, անհամաձայնություններ էին: Ես էդ աշխատանքը համարում եմ մարզպետարանի համապատասխան աշխատակիցների թերացումները, չգիտեմ իրավաբանական բաժինն է, կադրայինն է, ամեն դեպքում իրենց պարտականություններում թերացել են: Ինչպե՞ս կարելի է չտեղեկանալ, թե նման ՊՈԱԿ-ների տնօրենների մրցույթները ինչ կարգով են անցկացվում»,- ասել է մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից մեկը՝ Դերենիկ Մալխասյանը:
Կառավարության 2005 թվականի որոշման մեջ կատարված փոփոխությունները, որոնց հիման վրա պետք է մարզպետարանը մրցույթներ անցկացներ, հաշվի չեն առնվել, ինչի պատճառով 6 ամիս առաջ անցկացված մրցույթի արդյունքները մնում են առկախ։ Հիմա կոնկրետ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի պարագայում, հավանական է, նոր մրցույթ անցկացվի։ Որոշման կարգի փոփոխությունների անհամաձայնություններն ուսումնասիրելու համար մարզպետարանը նախագիծն արդեն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք անհրաժեշտություն կառաջանա նոր մրցույթներ հայտարարելու։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...