Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը

11:28 11.03.2021

Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների հետ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումը և խորացումը, որում Արաբական Միացյալ Էմիրություններն ունի իր ուրույն դերը։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով Հայաստանը Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, ինչի համար առկա է լուրջ ներուժ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

Երկկողմ հարաբերություններ
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 25-ին` Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ:

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 2000թ., Երևանում ԱՄԷ դեսպանությունը՝ 2015թ.։ 2017թ. Դուբայում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

2019թ. մայիսին Երևանում կայացել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` ընդգծվել են ֆինանսական, առևտրատնտեսական, սննդի անվտանգության և գիտակրթական ոլորտները:

Առևտրատնտեսական համագործակցության առաջնային ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը, պարենային անվտանգությունը, վերականգնվող էներգիան, զբոսաշրջությունը: Մինչ համավարակով պայմանավորված ճգնաժամը` երկկողմ առևտրաշրջանառությունը մեծ չէր, սակայն արձանագրում էր դրական դինամիկա: 2019թ. ՀՀ-ից ԱՄԷ արտահանումը կազմել է $57,3 մլն, ներմուծում ԱՄԷ-ից՝ $281,2 մլն, ընդհանուր՝ $338,5 մլն:

2019թ․ դրությամբ ՀՀ-ում գրանցված է 635 էմիրաթական ընկերություն։

Տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է Աբու Դաբի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթների իրականացումը:

Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսը: Հայաստանն առաջին երկրներից է, որը հաստատել է իր մասնակցությունն այդ համաշխարհային նշանակության միջոցառմանը։

Հայաստանի և Էմիրությունների միջև ստորագրվել է համագործակցության 31 փաստաթուղթ ներդրումների խրախուսման, կրկնակի հարկումը բացառելու, առևտրատնտեսական, իրավական օգնության, մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման, օդային հաղորդակցության, մաքսային, անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում:

Երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում համագործակցությանը:

Պայքար COVID19 համավարակի դեմ
Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ իշխանությունների կողմից COVID-19 համավարակով պայմանավորված Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնությունը. էմիրաթական կողմը շուրջ 7 տոննա աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Հայ համայնք
Հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ձևավորման մեջ իր ավանդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:

Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը սկսել են հաստատվել 1975թ. հետո՝ ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից:
1980թ. կազմավորվել են Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի Ազգային վարչությունները: Նույն թվականից սկսել է գործել Շարժայի «Օհանեսյան» կիրակնօրյա հայկական վարժարանը: 1998թ․-ից գործում է Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 2014թ. դեկտեմբերից՝ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: 2016թ. մայիսից Աբու Դաբիում՝ եկեղեցուն կից, գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա դպրոցը:
Ներկայումս ԱՄԷ-ում բնակվում է շուրջ 10 հազար հայ: ԱՄԷ-ում բնակվող հայերի 90 տոկոսը պաշտոնավարում է տարբեր պետական և մասնավոր ձեռնարկություններում և ներգրավված է հիմնականում շինարարական, ճարտարագիտական և տնտեսագիտական ոլորտներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP