Կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը

13:58 11.03.2021

Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Շինարարների փողոցի հ.23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է մեծ մաշվածության աստիճան ունեցող 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ վերջիններս մտավախություն են հայտնել շենքի վիճակի ավելի վատթարանալու հետ կապված: Արդյունքում, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոցի հ.23 և հ.23/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բարեկարգել և կանաչապատել:

Հիմնավորման համաձայն՝ Երևանում առկա վթարային շենքերի զգալի մասը տեղակայված են Աջափնյակ վարչական շրջանում: Շենքը կառուցվել է 1960-ական թվականներին, ունի զգալի մաշվածության աստիճան, գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ և ենթակա է քանդման:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ ծրագիրը, որը կարող է նախադեպ դառնալ, շատ կարևոր է Երևան քաղաքի բնակֆոնդը թարմացնելու առումով:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը բավականին երկարատև քննարկումների արդյունք է: «Գաղափարը հետևյալն էր. շինարարական ներդրումային հետաքրքրություն ունեցող տարածքներում գտնվող վթարային շենքերի տարածքները հատկացնել ներդրողին կառուցապատման համար՝ այն պայմանով, որ վերջինս կապահովի տվյալ շենքում ապրող քաղաքացիների տեղափոխումն այլ բնակելի տարածք և նոր շենքը կառուցելուց հետո այդ ընտանիքներին կհատկացնի նոր բնակարաններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գործարկվել է մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլով Երևանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի և հույս հայտնել, որ հետագայում այն կիրականացվի նաև մարզերում:

Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է՝ կառուցապատող ընկերությունն ու վթարայինի բնակիչները իրավահարաբերություններն իրար հետ են որոշում, բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը և այլ տեղ բնակարան գնել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հայտնել է, որ Հայաստանում վթարային շենքերի թիվն ավելի քան 600 է, որից 95-ը 4-րդ կարգի են: Վթարային շենքերը հիմնականում Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP