20:30 11.03.2021
Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է, որի տարածման տեմպերն առայժմ ամենացածրը Շիրակի մարզում են: Սա ցույց են տալիս հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի մասնագետների ուսումնասիրությունները: Հիվանդացության թվերի աճը Շիրակի մարզում 1 ու կես անգամ է:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղում ամեն օր վերլուծում են կորոնավիրուսի հաստատված դեպքերի վիճակագրությունը: Օրական արձանագրվող թվերն են այն ազդակը, որոնք վկայում են հիվանդացության աճի կամ նվազման մասին: Վերջին երկու շաբաթների վերլուծությունը թվերի աճ է ցույց տալիս:
«Տարեսկզբից մինչ օրս մարզում արձանագրված դեպքերը 67-ից դարձել են 99: 100 հազար բնակչից ելնելով՝ կարող ենք ասել, որ 100 հազարից 29-նն էր հիվանդանում, հիմա այս թիվը դարձել է 40: Այսինքն մոտ 50-54 % աճ ունենք: Ինչքան էլ զսպենք, միևնույն է , վերելքը 1 ու կես անգամ աճ է տվել:Բայց ՀՀ-ում ամենացածր ցուիցանիշն է սա: Օրական 1-5 դեպք է արձանագրվում: Կորոնավիրուսն ավելի շատ վարքագծային հիվանդություն է, քան օդակաթիլային, որովհետև հեռավորության պահպանումը, ձեռքերի մշակումը կամ դիմակ կրելը մարդու վարքագիծն են:Այսինքն եթե կարողանանք կանոնները պահել շատ լավ արդյունք կունենանք, ավելի լավ, քան հիմա կա »,-Shantnews-ին ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արմինե Անդրյանը:
Մասնագետը նշում է՝ մարզում անգամ բնակավայրեր կան, որտեղ մինչ օրս ոչ մի դեպք չի արձանագրվել: Անցած տարվա մարտից մինչ օրս Շիրակի մարզում 27 հազար 744 նմուշառում է կատարվել: Վերջին մեկ ամսվա ընթացքում է նմուշառումների թիվը կտրուկ ավելացել: Սա պայմանավորված է արտերկիր մեկնողների պարտադիր թեստավորման անհրաժեշտությամբ:
Շիրակի մարզի դպրոցներում ամենօրյա դիտարկումներ ու ստուգումներ են, որոնց արդյունքներով հիվանդացության թվերի աճը դպրոցներում մեծ չէ: Վերջին օրերին ընդամենը մեկ դեպք է հաստատվել:
Շիրակի մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն անցած տարի մարտի վերջին է արձանագրվել: Հիվանդացության բավական մեծ թվեր են մինչ օրս գրանցվել, սակայն կոլեկտիվ իմունիտետի մասին խոսել, ըստ մասնագետի, դեռ վաղ է: Քանի դեռ կոլեկտիվ իմունիտետը բավարար չէ, դեպքերն ավելանալու են: Նման կանխատեսման հիմքեր մասնագետներին տալիս է վիրուսի սեզոնայնությունը նաև հակահամաճարակային կանոնները չպահպանելը: Դիմակներ կրողներ գրեթե չկան, սահմանափակումները թուլացել են, մարդկանց զգոնությունը՝ ևս:
Ըստ մասնագետի, կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար անհրաժեշտ է, որ բնակչության 75-80 տոկոսը իմունիզացված լինի: Պատվաստումների մեկնարկի հստակ ժամկետներ չկան: Պատվաստանյութը Հայաստան կհասնի շուտով: Առաջին փուլում պատվաստվելու են բուժաշխատողները, ինչը կազմում է բնակչության ընդամենը 1 տոկոսը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...