16:12 11.03.2021
Չնայած 2020 թվականի համավարակին` STADA միջազգային դեղագործական ընկերությունների խումբը դեղերի շուկայում զգալի աճ է արձանագրել իր ֆինանսական ցուցանիշներով։ Խմբի վաճառքները 2020 թվականի ընթացքում գերազանցել են 3 մլրդ եվրոն: STADA դեղագործական ընկերությունների խմբի վաճառքների ընդհանուր աճը 2020 թվականին կազմել է 18%:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ STADA ընկերությունը արձանագրել է օրիգինալ և գեներիկ ապրանքների զգալի աճ, ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՊՀ ողջ տարածաշրջանում: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել ընկերության կողմից ռուսաստանյան դեղագործական արդյունաբերություն կատարված շուրջ 610 մլն եվրո ներդրումների շնորհիվ: ԱՊՀ շուկան այս տարի ևս շարունակում է մնալ STADA-ի համար երկրորդ ամենակարևորը՝ գերմանական շուկայից հետո:
2020 թվականին STADA ընկերությունը օրիգինալ և գեներիկ դեղերի արտադրության իր արդյունքներով եվրոպական շուկայում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ եվրոպական Consumer HealthCare ցուցանիշով բարելավել է իր դիրքերը չորս հորիզոնականով:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում STADA ընկերությունը բրենդային ապրանքների մասով ընդլայնել է իր բիզնեսը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում:
Հաշվետու տարում STADA խումբը կարողացել է նաև իր թիմ ներգրավել նոր մասնագետների և առաջնորդների․ ընկերությանը միացել է 1675 մարդ: Արդյունքում՝ ամբողջ աշխարհում STADA-ի աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 12,300-ի:
Ընկերությունը, իր առաքելության, տեսլականի և արժեքների վրա հիմնված շարունակական աճի հստակ ռազմավարությամբ, նախատեսում է պահպանել աճի տեմպը նաև 2021 թվականին: Ներկայացնելով 2021-ի նման լավատեսական կանխատեսման պատճառները` ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Պիտեր Գոլդշմիդտը նշել է, որ STADA-ն արդեն ունի հստակ ձևավորված, օրիգինալ և գեներիկ տեսականու պորտֆել:
Հավելենք նաև, որ 2021 թվականին STADA միջազգային դեղագործական ընկերությունների խմբի ներկայությունը մասնագիտացված դեղամիջոցների ոլորտում ընդլայնվում է լայն գործընկերության և շուկա նոր ապրանքների ներմուծման միջոցով։
STADA-ն արտադրում է ժամանակակից անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, քանզի ընկերության առաջնահերթ խնդիրն է հոգ տանել հանրության առողջության և բարեկեցության մասին, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...