ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՊԵԿ-ը ՀՀ-ից ՌԴ կոշիկի արտահանմամբ զբաղվողներին հրավիրում է մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

16:00 12.03.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշման՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։

Ինչպես հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին:

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետևյալ եղանակներով՝ հեռ․ +374 10 300 300, էլ․ հասցե՝ [email protected], ժամը 10։00-17։00-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

16:40 07.06.2025

Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

16:25 07.06.2025

Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակները

Ռուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...

BACK_TO_TOP