Վրաստանի իշխանությունները Ռիոնի կիրճում դադարեցրել են Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Վրաստանի իշխանությունները Ռիոնի կիրճում դադարեցրել են Նամախվանի ՀԷԿ-ի կառուցումը

23:36 12.03.2021

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ռիոնի կիրճում դադարեցնել Նամախվանի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի և ջրամբարի կառուցումը մինչև լրացուցիչ հետազոտությունները: Մնացած աշխատանքները կշարունակվեն:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ՝ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարները հանդիպումներ են ունենում բնակչության հետ, որոնք դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը ՝ կասկածի տակ դնելով դրա անվտանգությունը: Շինարարության հակառակորդները, որ հիմնականում տարածաշրջանի բնակիչներն են, արդեն երկու ամիս է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացնում հիդրոէլեկտրակայանի շինարարության դեմ:

«Մենք պայմանավորվել ենք ընկերության հետ, որ նրանք չեն սկսի կառուցել հիդրոէլեկտրակայանի հիմնական կառույցները, մասնավորապես՝ ամբարտակը և ջրամբարը, քանի դեռ չեն վերստուգվել շինարարության հիմնական ուսումնասիրությունները ՝ բացառելու համար որևէ կասկած»,- ասել է Թուրնավան:

Ըստ նրա՝ կառավարությունը վարձելու է անկախ փորձագետների, ովքեր կվայելեն բնակչության վստահությունը` նախագիծն ուսումնասիրելու և հետազոտություններ կատարելու համար:

Միաժամանակ, նախարարը նշել է, որ մնացած շինարարական աշխատանքներն կիրականացվեն:

2019 թվականին Վրաստանի կառավարությունը Նամախվանի ՀԷԿ-երի կասկադը զարգացնելու, կառուցելու, տիրապետելու և շահագործելու իրավունք էր  շնորհել թուրքական ENKA ընկերությանը և Նորվեգիայի  Clean Energy Group- ին: 750 միլիոն ԱՄՆ դոլարի նախագիծը հնարավորություն կտա երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 15% -ով:

Հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները պնդում են, որ սա սեյսմիկ ակտիվ գոտի է, և այստեղ շինարարական աշխատանքներ չեն կարող իրականացվել: Ըստ այդմ՝ չեն չեղարկի մարտի 14-ին Քութայիսիում նախատեսված հանրահավաքը՝ ընդդեմ ՀԷԿ-ի կառուցման:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.05.2025

SHANTNEWS

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

21:46 10.05.2025

Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ «Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։ […] ...

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

21:29 10.05.2025

Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով

Հռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

21:17 10.05.2025

Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

BACK_TO_TOP