13:55 15.03.2021
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկխոսության/քննարկումների հարթակի հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄԱՆ-ից։
Միջոցառման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի առաջնային խնդիրները, ԱՀՈՒ փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև ներկաներին համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորություն ընձեռել:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրումը ՄԿՈՒ հաստատություններում և կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը: Նրա խոսքերով՝ օրակարգում է նաև նոր մասնագիտությունների ներդրման և դրանց աշխարհագրության ընդլայնման հարցը: Այդ նպատակով, ըստ փոխնախարարի, պետք է ուսումնասիրություն կատարվի՝ հասկանալու, թե կոնկրետ որ մասնագիտությունների պահանջարկ կա:
Ելույթ ունեցողները կարևորել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում, մասնավորապես՝ համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի պայմաններում: Նրանք ընդգծել են տվյալ մոդելի իրագործման և զարգացման անհրաժեշտությունը՝ հեռանկարային նոր մասնագիտությունների և կրթական մոդուլների մշակման համատեքստում:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, «Եվրոպական կրթական հիմնադրամի», Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Զբաղվածության պետական գործակալության, ծրագրի գործընկեր հանդիսացող Գորիսի և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ու գործատուների, ինչպես նաև մի շարք այլ քոլեջների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել ԱՀՈՒ կրթական մոդելի ներդրման հետ կապված առկա խոչընդոտների, դրանց շտկման և արդյունավետության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ:
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...