14:53 15.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել՝ անտառապահին կաշառք տալու, կաշառք ստանալու և ապօրինի ծառահատման դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի հիման վրա ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ապօրինի ծառահատման ժամանակահատվածը, պատճառված վնասի նախնական չափը, ծառահատում կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ:
Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս-մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, ունենալով հիշյալ պահաբաժնի բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու, իրեն ամրակցված պահաբաժնի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմը խախտող ցանկացած գործողություն կանխելու պարտականություններ, Դիլիջան քաղաքի բնակչի կողմից ապօրինի կերպով ծառեր հատելու և այդ ծառերից ստացված յուրաքանչյուր մեկ խմ վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար վերցնելու հարցի շուրջ վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել:
Արդյունքում, չկատարելով իր վրա դրված պարտավորությունները և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով, թույլատրել է 2020թ. նոյեմբերի վերջերին հիշյալ պահաբաժնից ապօրինի հատել 8 հատ բոխի, 3 հատ լորենի, 2 հատ հաճարենի, 1 հատ հացենի և 1 հատ թեղի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, առերես հարցաքննություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
20:46 06.06.2025
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆերքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...
20:35 06.06.2025
Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […] ...
20:27 06.06.2025
Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:19 06.06.2025
Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովինԵրևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […] ...
20:11 06.06.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...