Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում և սպանության փորձ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում և սպանության փորձ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:40 15.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակիչը, նույն քաղաքի 39-ամյա բնակչի հետ համաձայնության գալով վերջինիս օժանդակությամբ Քաջազնունի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 2021թ. փետրվարի 22-ին` ժամը 14:30-ի սահմաններում, այցելել է վերոնշյալ փոխանակման կետի մոտակայք՝ նախապես կրելով գլխարկ և բժշկական դիմակ: «Օպել Զաֆիրա.» մակնիշի ավտոմեքենայով նշված վայր է մոտեցել նաև 39-ամյա տղամարդը՝ խոստացված օժանդակությունն իրականացնելու, 51-ամյա տղամարդու անվտանգ փախուստն ու գողոնի տեղափոխումն ապահովելու նպատակով:

51-ամյա տղամարդը, մտնելով տարադրամի փոխանակման կետ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքի հափշտակություն իրագործելու դիտավորությունն իրականացնելու նպատակով, նախապես վերցված որպես զենք օգտագործվող առարկան ուղղել է փոխանակման կետի աշխատակցի վրա և գումար պահանջել: Վերջինս չհրկիզվող պահարանից հանել և նրան է տրամադրել տարբեր արժույթներով, ընդհանուր 29.600.000 ՀՀ դրամին համարժեք գումար, որից հետո 51-ամյա տղամարդը, մոտենալով տաղավարի մուտքի դռանը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակի օղակը քաշելով` այն նետել է տաղավարի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝  նռնակի չպայթելու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, որից հետո 39-ամյա տղամարդու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ 39-ամյա տղամարդուն՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:46 06.06.2025

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...

Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ

20:35 06.06.2025

Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […] ...

Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավինյան

20:27 06.06.2025

Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

20:19 06.06.2025

Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին

Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […] ...

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

20:11 06.06.2025

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...

SHANTNEWS

20:00 06.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP