Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին

16:38 15.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնել արտահերթ ընտրությունների մասին։ Այս մասին տեղեկացնում են Վազգեն Մանուկյանի գրասենյակից: Հայտարարության մեջ ասվում է.

«Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ:

Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները.

Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը

Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից:

Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը

Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:

Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ:

Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան:

Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ)

Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով):

Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում:

Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր):

Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.

·իշխանական լծակներ,

·ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական,

·և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը:

Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախկինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:

Նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենիքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան:

Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախ և առաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը:

Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների.

·կվերարտադրվի նույն իշխանությունը,

·Հայաստանը կշարունակի մնալ արտաքին ազդեցության տակ,

·կլեգիտիմացվեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետևանքով և շարունակում ենք ունենալ:

Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը:

Հետևաբար ի՞նչ է պետք անել:

Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը:

Վազգեն Մանուկյան

15.03.2021 թ.»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

21:23 06.06.2025

ՇՄ նախարարն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […] ...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

21:16 06.06.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալ

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։ Այս […] ...

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

21:08 06.06.2025

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ ...

Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

21:01 06.06.2025

Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել միկրոպլաստիկների մասին: Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Այս մասին հայտնել են Հետազոտությունները ցույց են […] ...

Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

20:53 06.06.2025

Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչին

Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը պաշտոնանկ է արել ավստրալացի Անգե Պոստեկողլուին գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ «Անցյալ մրցաշրջանի ելույթների վերանայումից և լուրջ մտորումներից հետո ակումբը հայտարարում է, որ Անգե Պոստեկողլուն ազատվել է իր պաշտոնից», – նշվում է հայտարարության մեջ։ Պոստեկողլուն «Տոտենհեմը» գլխավորում է 2023 թվականից։ 2024/25 մրցաշրջանում լոնդոնցիները նրա գլխավորությամբ դարձել […] ...

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

20:46 06.06.2025

Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...

BACK_TO_TOP