18:50 15.03.2021
Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Ոստիկանները հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։
Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով «Գյումրի» ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Նրանցից մեկը 1988 թվականին ծնված կին է, որի ամուսինն է հանդիսանում սպանված Ռաֆիկ Մնացականյանը: Նրա մոտ ախտորոշվել է պարանոցի աջ կողմնային մակերեսի կտրված-արյունահոսող վերք։ Վիրավորում ստացած մյուս քաղաքացին 1993 թվականին ծնված տղամարդ է: Երկու տուժածները վիրահատվել են:
Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ երկու տուժածների վիճակը կայուն է: Կինը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ սպանված տղամարդու մարմնի վրա առկա են դանակի հարվածից ստացած բազմաթիվ վերքեր։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34 -104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 և ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը շաբաթներ առաջ իր մեքենայով վթարի է ենթարկվել Արագածոտնի մարզում, ինչի հետևանքում մահացել էր մեքենայի ուղևորը, որն աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր:
Սպանություն կատարելու մեջ կասկածվողը, ըստ նախնական տեղեկութունների, նրա եղբայրն է: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը SHANTNEWS-ին ասել է, որ վերը նշվածը միայն վարկած է, որը կարող է հաստատվել կամ հերքվել համապատասխան օպերատիվ գործողություններից հետո:
Ըստ Շիրակի մարզի դատախազի՝ հանցագործություն կատարած անձը դեպքի վայրից դիմել էր փախուստի, բայց իրավապահ մարմինները նրան արդեն հայտնաբերել են: Ըստ Գրիգորյանի՝ տվյալ անձը 2007 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...