12:42 16.03.2021
Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը պարտավոր են ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի 7 կուսակցություններ:
«Միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի և միջազգայնորեն չճանաչված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս-թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության պայմանագիր» կոչվող այդ փաստաթղթի հիման վրա շարունակվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ առ այսօր բռնազավթված պահելով միջազգայնորեն ճանաչված Հայաստանի՝ ռուսների կողմից թուրքերին զիջված Կարսի մարզում, Սուրմալուի գավառում և հարակից այլ տարածքներում, իսկ Հայաստանից խլված և Ադրբեջանին հանձնված Նախիջևանի գավառում ցեղասպանությունն իրականացվեց լիովին հայաթափմամբ:
Միջազգային իրավունքի վերականգնման նպատակով Հայաստանը, ի դեմս իր Կառավարության և Խորհրդարանի, պարտավոր է՝
Ա. Իր օրենսդրությամբ նախատեսված կարգով ապօրինի ազդարարել Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կնքված կրկնակի ապօրինի Կարսի պայմանագիրը։
Բ. Պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ կոչ անելով չեղյալ հայտարարել այդ պայմանագրի՝ անկախ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող բոլոր կետերը։
Գ. Պաշտոնապես դիմել Միջազգային դատարան՝ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատական տալու այդ պայմանագրերին,
Դ. Պաշտոնապես դիմել 1918-1920թթ.: Հայաստանի Հանրապետության դաշնակից Անտանտի երկրների և ԱՄՆ-ի կառավարություններին՝ հորդորելով իրենց իսկ կողմից Չարիքի կայսրություն որակված ԽՍՀՄ-ի ոչնչացումից հետո դադարեցնել այդ կայսրության ապօրինությունների (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, Արցախի հարցում՝ Կավբյուրոյի որոշում) ճանաչումը, ինչպես նաև որպես միջնորդ հանդես գալ ռուս-թուրքական ապօրինությունն ու դրա հետևանքները վերացնելու հարցում»,-նշված է հայտարարության տեքստում:
Հայտարարության տակ ստորագրել են
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն
21:16 06.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության վերաբերյալՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։ Այս […] ...
21:01 06.06.2025
Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել միկրոպլաստիկների մասին: Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Այս մասին հայտնել են Հետազոտությունները ցույց են […] ...
20:53 06.06.2025
Տոտենհեմը հեռացրեց 17 տարվա մեջ առաջին տիտղոսը նվաճած մարզչինԱնգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը պաշտոնանկ է արել ավստրալացի Անգե Պոստեկողլուին գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ «Անցյալ մրցաշրջանի ելույթների վերանայումից և լուրջ մտորումներից հետո ակումբը հայտարարում է, որ Անգե Պոստեկողլուն ազատվել է իր պաշտոնից», – նշվում է հայտարարության մեջ։ Պոստեկողլուն «Տոտենհեմը» գլխավորում է 2023 թվականից։ 2024/25 մրցաշրջանում լոնդոնցիները նրա գլխավորությամբ դարձել […] ...
20:46 06.06.2025
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆերքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...
20:35 06.06.2025
Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […] ...
20:27 06.06.2025
Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...