19:58 16.03.2021
Համավարակն ու հետպատերազմական իրավիճակը Գյումրիում ներդրումների նվազման պատճառ են դարձել: Խոսքը ոչ միայն գործարար, այլև բարեգործական ծրագրերում ներդրումների ու նվիրատվությունների մասին է: 2015-ին ստեղծված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը տարբեր նվիրատուների աջակցությամբ 36 բնակարան է նվիրել տնակներում ապրողներին:
Վերջին մեկ տարում ծրագիրը չի գործել՝ նվիրատուներ չկան, հիմնադրամը միջոցներ չունի: Տնակային թաղամասերում կատարած ուսումնասիրությունները և նոր ծրագրերն առայժմ թղթի վրա են ու բանավոր պայմանավորվածությունների փուլում:
Տարածքի բնակիչների մեծ մասը անօթևանների հերթացուցակում չկան, բնակարանային հաշվառում քաղաքապետարանում ու մարզպետարանում չեն անցել: Երկու տարի առաջ 207 տնակային տարածքի բնակիչներին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն է հաշվառել: 207 տարածքը, հիմնադրամի խորհրդի որոշմամբ, ընտրվել էր թիրախային: Քաղաքի կանաչ գոտիներն էին նախատեսել տնակներից ազատել:
«Շուրջ մեկ տարի կորցրինք և մեր պլանավորած ծրագրերից ու նախագծերից հետ ընկանք: 2019-ին տվել ենք 2 հատ 3 սենյականոց բնակարան՝ փազլի կտորների վաճառքից ստացված գումարով, ևս 2 բնակարան գնել ենք տնակային թաղամասերի բնակիչների համար: Հիմա մեկ ընտանիք կա, որտեղ վիրավոր զինվոր է ապրում իր մոր հետ: Դոնոր կազմակերպության հետ համագործակցում ենք և նրանց բնակարան ենք նվիրելու»,- Shantnews-ին ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը:
Անցած տարի հիմնադրամը բնակարանաշինական ծրագրի հայտ էր ներկայացրել: «Շառլ Ազնավուր» հիմնադրամի հետ, Մանուշյան թաղամասում, նախատեսում են 50 բնակարանի շինարարության համար դրամահավաք սկսել: Ծրագիրը մոտ 2 մլն դոլար է գնահատվել, բանավոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, հողհատկացում ևս կատարվել է:
«Ծրագրի ստարտի գումարը տալիս է «Շառլ Ազնավուր» հիմնադրամը: Դա գործուղումներն են, հանդիպումները Սփյուռքի հայ համայնքների հետ: Ծրագրի մեջ ներառված է 3 փուլ՝ ֆոնդերի հայթայթում, բարեգործական համերգներ, 1 մլն հայի միավորում: Մենք նպատակ ենք դրել, որ եթե 1 մլն հայ 1 դոլարով միավորվի, արդեն իսկ նախագիծը կիսով չափ կիրականանա: 2-3 փուլով ենք նախատեսում դրամահավաքը, բայց զուգահեռ ընթանա նաև շինարարություն: Ֆիքսել ենք, որ կառուցելու ենք 50 բնակարան՝ ժամկետը 3 տարի է»,- Shantnews-ին ասել է Գևորգ Գրիգորյանը:
Դրամահավաքի կազմակերպչական աշխատանքները սկսելու համար «Շառլ Ազնավուր» հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորում կատարել: Միայն թե ծրագրի մեկնարկի ժամկետներ դեռ չկան:
Այս ծրագրի համար շահառուների ընտրելու են ոչ միայն թիրախային տնակային թաղամասից, այլ ընտրություն կատարվելու է ամբողջ քաղաքում եղած տնակներում ապրող ընտանիքներից: Նրանց հաշվառման գործընթացին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը քաղաքաշինության կոմիտեում ստեղծված հանձնաժողովի կազմում մասնակցել է: Հիմա արդեն հիմնադրամը տնակներն ու ընտանիքներին չի հաշվառում:
Շիրակի մարզում, ըստ հանձնաժողովի ուսումնասիրության, կա 3253 տնակ, որից 2871-ը՝ Գյումրիում: Այս ուսումնասիրությունների վերջնարդյունքը լինելու էր անօթևանության խնդրի լուծման տարբերակի ընտրությունը: Անցած տարի Շիրակի մարզի միայն գյուղական բնակավայրերում ԲԳՎ-ներ տրամադրվեցին և 27 ընտանիքի համար բնակարանաշինություն մեկնարկեց:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...