21:00 18.03.2021
Համավարակով պայմանավորված սահմանափակումները ոչ միայն դժվարություններ, այլև որոշ դեպքերում նոր հնարավորություններ ստեղծեցին: Փակ սահմանների պայմաններում գործարար միտքը զարգացավ տեղական հումքի արտադրության ուղղությամբ: Ախուրյան խոշորացված համայնքում, համավարակի օրերին, գյուղի բնակիչները միավորվել են, հիմնադրամ ստեղծել և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի ֆինանսավորմամբ հիմնել բիովառելիքի արտադրություն: Հումքը ծղոտն է, որն առաջանում է հացահատիկի բերքահավաքից հետո: Ախուրյանում արտադրված ծղոտի բրիկետները մի քանի ամսում դարձել են պահանջված ոչ միայն Շիրակի, այլև Արարատի ու Արմավիրի մարզերում:
Ախուրյանի շտապ օգնության կայանի նախկին ավտոտնակների տարածքը, որը տարիներով լքված է եղել, նոր գործառնական նշանակություն է ստացել: Ավտոտնակներում էլի մեքենաներ են, բայց արդեն արտադրական: 4 տարի առաջ է բիովառելիք արտադրելու միտքը ծնվել: Ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքն ու արտադրամասի հիմնումը տևել են մինչև 2020 թվականը ու համընկել համավարակի շրջանին:
Առաջին արտադրամասում ծղոտը մանրացվում է ու լցվում հատուկ սարքավորման մեջ: Հաջորդ արտադրամասում արդեն այն հոսքագծով դուրս է գալիս, որպես պատրաստի արտադրանք:
«Լքված, քայքայված տարածքը վերցրեցինք, վերանորոգեցինք, ստացանք արտադրամաս: 6 հոսքագիծ ենք տեղադրել: Արտադրողականությունը ժամում 350 կգ է: Ոչ ծախսատար, ժամանակակից սարքեր են:Համավարակի ընթացքում արտադրամասը փորձաշրջանում էր:Իսկ արտադրանք թողարկել սկսեցինք տարեվերջից: Բաղադրությունը մաքուր ծղոտ է , գլանաձև տեսքը ստանում ենք բարձր ջերմաստիճանի տակ խտացման հաշվին»,- Shantnews-ին ասել է «Ախուրյանի համայնքային զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սամվել Սաֆարյանը:
Այլընտրանքային վառելիքը մեկ կարևոր հատկություն ու առավելություն ունի՝ էկոլոգիապես մաքուր է և երկրորդ կյանք է տալիս ծղոտին, որը հացահատիկի բերքահավաքից հետո շատ դեպքերում գյուղացիներին պետք չէր ու այրվում էր դաշտերում:
«Մենք էկոլոգիային էլ ենք օգուտ տալիւս:Ծղոտը դաշտում չեն այրում, ծղոտը ծառայում է իր նպատակին , ծղոտից ստանում ենք նման արտադրանք:Մեր արտադրանքը դուրս է եկել մարզից:Արդեն մատակարարում ենք 2 մարզի: Արմավիրի և Արարատի մարզերից է պահանջարկ եղել»,-Shantews-ին ասել է Սամվել Սաֆարյանը:
Արդեն 100 տոննա ծղոտ են վերամշակել ու վառելիք ստացել: Գյուղացիներից ծղոտը գնում են, վառելիք պատրաստում ու վաճառում կամ գյուղացին բերում է ծղոտը, վճարում սպասարկման դիմաց ու այն վերածում վառելիքի: Տեղական արտադրանքի արդյունավետությունը գնահատում են համեմատության մեջ՝ ծղոտե գլանակների 1 տոննան համարժեք է 3 խորանարդ մետր փայտին:
Արտադրամասը ջեռուցում են նույն գլանակների օգնությամբ: Մեկ կտորը վառարանում վառվում է բավական երկար ու բարձր ջերմատվությամբ:
Բրիկետների իրացումն ու օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշել են նախագծել ու պատրաստել վառարաններ հատուկ բիովառելիքի համար՝ էլի տեղական հումքով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...