15:15 18.03.2021
Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին: Քննարկմանը մասնակցում են մի շարք հայտնի գիտնականներ Հայաստանից և Ռուսաստանից՝ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանը, Յուրի Սուվարյանը, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, պատմաբան Ալեքսանդր Պալկինը և այլ մասնագետներ: Քննարկումը նախաձեռնել են ԳԱԱ պատմության ինստիտուտը և Մանկավարժական համալսարանը:
Պատմության ինստիտուտի տնօրեն, քննարկումը վարող Աշոտ Մելքոնյանը սկզբում հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններ հաստատվել են հենց 1921 թվականի մարտի 16-ին և ակնկալել է լսել գործընկերների մոտեցումները այդ հարցի վերաբերյալ։
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով` այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրը ընկալում Հայաստանում և Ռուսաստանում՝ քաղաքական, գիտական հանրությունները և մեդիադաշտը, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, երկու մեծ տարբերություններ են: Դրանք պատմական, մշակութային և հասարակության լայն շերտերի վրա ազդեցության տեսանկյունից անհամեմատելի են:
«Հայաստանի և Ռուսաստանի, այսպես ասած, հիշողության քաղաքականությունում դրանք տարբեր տեղեր են գրավում: Դա կարևոր է հասկանալ երբ մենք խոսում ենք իրար հետ, այլապես մենք չենք կարողանա լսել մեկս մյուսիս: Ինձ համար անընդունելի է մոսկովյան պայմանագրի մասին խոսելը որպես երկու գերտերությունների գործարքի:
Ի՞նչ գերտերությունների մասին կարող է խոսք լինել: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Թուրքիայում երկու ուժերի կենտրոն կար․ մեկը՝ Ստամբուլում, Մեհմեդ 6-րդի գլխավորությամբ, որին աջակցում էին արևմտյան տերությունները, մյուսը՝ Անկարայում: Խոսքը հեղափոխական քեմալական կենտրոնի մասին է, որը, ըստ էության, ճանաչված չէր, այդ թվում՝ Անտանտայի առաջադեմ երկրների կողմից:
Գերմանիան այդ ժամանակ պարտված էր, նվաստացած, իսկ Բրիտանիան և Ֆրանսիան մինչև վերջ ապավինում էին սուլթանին: Սուլթանը հեռացավ պաշտոնից 1922 թվականին, իսկ թուրքական Հանրապետությունը հռչակվեց միայն 1923-ին:
Հիշեցնեմ, որ նաև այդ ժամանակ պատերազմ էր ընթանում Հունաստանի հետ, որը մենք անվանում ենք թուրք-հունական պատերազմ, իսկ թուրքական աղբյուրներում այն անվանվում է հեղափոխական պատերազմ, պատերազմ անկախության համար: Հիմա Ռուսաստանի մասին: Ընդամենը 1920-ի աշնանը այստեղ ավարտվել էր քաղաքացիական պատերազմը, և Լենինն այդ ժամանակ չէր ընկալվում որպես քաղաքական ուժերի միակ կենտրոն: 1921 թվականին Տամբովում գյուղացիական մեծ ապստամբություններ սկսվեցին, իսկ Հեռավոր Արևելքում դեռ սպիտակ գվարդիականների հետ էր պայքար ընթանում: Էլ ի՞նչ գերտերությունների մասին է խոսքը»,- ասել է Մարկեդոնովը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...