Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել ՍԴ դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է կայացրել ՍԴ դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ

21:13 18.03.2021

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրին Վճռաբեկ դատարանից։

«ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ներկայացված բողոքները, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի և իրավունքի զարգացման դատավարական լիազորության իրացման շրջանակներում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումների և խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային փորձի հաշվառմամբ, իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ վեճի նախաձեռնման իրավաչափության հարցը բովանդակային առումով չի կարող վիճարկվել վերադաս դատական ատյաններում, վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը` ստանձնելով Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ, և ստուգման ենթարկել ստորադաս դատական ատյանի` իրավական ակտի կարգավորման հակասահմանադրականության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը` այդ կերպ հանգեցնելով «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն» եռամիասնության շղթայի ներդաշնակության խախտման։

Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերոնշյալը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը վերադաս դատական ատյանի կողմից՝ բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում նախատեսվում է նաև գործի վարույթի կասեցման և այդ առումով կայացված որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն վերադաս դատական ատյանում։

Վճռաբեկ դատարանից հայտնում են, որ նշվածի համատեքստում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի և 2018 թվականի հունվարի 17-ի օրենքների վերաբերելի կարգավորումները, խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման կանոնները, ինչպես նաև այն, որ մի կողմից՝ տևական ժամանակով քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման, մյուս կողմից՝ միշտ չէ, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորումը ենթակա է լինելու անմիջապես կիրառման դատարանի կողմից և առանց որի հնարավոր չի լինի ապահովել գործի հետագա քննությունը, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այս դեպքում քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

18:13 07.06.2025

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

BACK_TO_TOP