10:33 19.03.2021
Մարտի 18-ի երեկոյան Վրաստանի իշխող կուսակցության և ընդդիմության առաջնորդների միջև ավելի քան 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են անարդյունք:
Կողմերի հանդիպման միջնորդ, եվրոպացի դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը հայտարարել է, որ հեռանում է Վրաստանից: Նա գործուղումն ավարտելուց հետո շարունակել էր մնալ երկրում՝ հույս ունենալով հարթել քաղաքական ճգնաժամը: Նա, սակայն, ստիպված է եղել արձանագրել, որ քաղաքական առաջընթաց չի գրանցվել, և ինքը հեռանում է երկրից: Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մոտ 5 ամիս՝ խորհրդարանական ընտրություններից հետո։
«Ես կվերադառնամ Բրյուսել և ամեն ինչ կզեկուցեմ Եվրոպական խորհրդի նախագահին: Քաղաքական ճգնաժամի լուծում գտնելու պատասխանատվությունը կրում են Վրաստանի քաղաքական առաջնորդները»,- ասել է նա:
«Առաջընթաց կար, բայց ընդդիմության համար ինքնանպատակ էր, որպեսզի համաձայնագիրը չկայանա: Նրանք վերջնագիր էին ներկայացնում՝ կապված օրենքի գերակայության հետ: Մենք տեղեկություն ունենք, որ քաղաքական գործիչների մեծ մասը վերահսկվում է Կիևից՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, և նրանց նպատակն էր խափանել բանակցությունները», – ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հավելելով, որ պատրաստ են վերադառնալ բանակցություններին:
Ընդդիմության առաջնորդներն իրենց հերթին բանակցությունների ձախողման մեջ մեղադրում են իշխող կուսակցությանը և նշում, որ հիմնական տարաձայնությունները երկու հարցի ՝ արտահերթ ընտրությունների և քաղբանտարկյալների ազատ արձակման շուրջ էին: «Վրացական երազանքը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել խնդրի լուծման համար»,- հայտարարել են ընդդիմադիր թևի ներկայացուցիչները:
Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ ճգնաժամից դուրս գալու ելքը «ԵՄ-ի վրացական իշխանությունների վրա ճնշման և քաղաքացիական բողոքի ալիքի մեծացումն է, որն այժմ առկա է, և որը կդառնա ավելի լայն և ավելի բուռն»:
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...