Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն. կայացել է պայմանագրի ստորագրման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն. կայացել է պայմանագրի ստորագրման արարողությունը

17:53 19.03.2021

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի դեսպանության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը։

Սոցիալական ուղղվածության այս ծրագրի համաձայն՝ խոցելի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց համար Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային և վերապատրաստման ծրագրերի կարևորությանը՝ շեշտելով մարդկային կապիտալի ձևավորմանն ու զարգացմանը, նաև ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագրերի դերը:

«Ներառական մասնագիտական ուսուցմանն ու հարմարեցմանն ուղղված ծրագրերը կարևոր երաշխիք են աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացման, ինքնիրացման և, ի վերջո, կայուն զբաղվածության ապահովման համար։ Այս առումով հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատաշուկայում ինտեգրման խնդիրը ՀՀ զբաղվածության քաղաքականության առանցքային հիմնախնդիրներից է»,- նշել է նախարարի տեղակալը։

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Դիլիջանում հիմնվելիք կենտրոնը կնպաստի աշխատաշուկայում անմրցունակ անձանց հետ տարվող հետևողական աշխատանքների իրականացմանը՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերման և կայուն աշխատանք գտնելու նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:

Նախարարի տեղակալը հայտնել է նախարարության պատրաստակամությունն աջակցելու ծրագրի իրականացմանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան կարևորել է սոցիալական ձեռնարկությունների մասնակցությունը կայուն ապագա ստեղծելու գործում՝ դրանք բնորոշելով որպես քաղաքացիների բարեկեցությունը խթանող հիմնական կազմակերպություններ:

«Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջանում ստեղծվելիք Լանդրոմատ ՍՁ սրճարանը նպատակ ունի կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս եզակի կենտրոնը կծառայի և՛ որպես սոցիալական ձեռնարկատիրության օրինակ, և՛ որպես գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման կենտրոն: Արդյունքում ծրագիրը կունենա տարեկան ավելի քան 360 շահառու»,- նշել է դեսպանը։

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

«Հայաստանի համայնքների միություն» ՀԿ տնօրեն Էմին Երիցյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, քանի որ ծրագրում ընդգրկված են ոլորտի ամենափորձառուները։

«Ծրագիրը հավակնում է դառնալ մոդելային․ Տավուշում, Դիլիջանում գործելու դեպքում՝ պետական, տեղական և մասնագիտական մարմինների միջև համագործակցությունը կարող է դառնալ մուլտիպլիկատիվ և տարածվել այլ շրջաններում»,- հավելել է հասարակական կազմակերպության տնօրենը։

Հանդիպման ավարտին կողմերը ակտիվ համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ ծրագիրը արդյունավետ քայլ կլինի Հայաստանի կայուն համայնքային զարգացման համար։

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Возможно, это изображение (1 человек, стоит, сидит и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP