Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր Մարգահովիտում և Նոյեմբերյանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր Մարգահովիտում և Նոյեմբերյանում

18:34 19.03.2021

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:

Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարևոր են տարածքային համաչափ զարգացման, մարզերում աղքատության հաղթահարման, ՀՀ գյուղական և մարզային համայնքներում կրթական հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների ընդլայնման, մարզական կյանքի աշխուժացման տեսանկյունից: Դրանք, ըստ փոխնախարարի, ՀՀ կառավարության որդեգրած մոտեցումներն են:

«Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակական աջակցություն է տրամադրում մեր երկրին: Հատկանշական է նաև, որ նախաձեռնությունների կրողը տեղի կառույցներն են: Մարգահովիտում իրականացվելիք ծրագրի միջոցով կաշխուժանա ոչ միայն տվյալ համայնքի, այլև հարակից համայնքների կյանքը: Նոյեմբերյանում իրականացվելիք ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդարանին: Այս ծրագիրը կարևոր է սոցիալական ծառայությունների տրամադրման, կանանց աշխատանքի տեղավորման հեռանկարների, ինչպես նաև լրացուցիչ և շարունակական, մասնավորապես, արհեստագործական կրթության ընդլայնման տեսանկյունից, որի շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան հմտություններ և աշխատանք գտնելով հայրենի մարզում՝ արարել, ստեղծագործել ու ամրացնել այն»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է հնարավորինս աջակցել նախագծերի հաջող իրականացմանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին ընդգծել է, որ երկու ծրագրերը կիսում են մեկ ընդհանուր նպատակ՝ աջակցել մարդկանց կյանքի բարելավմանը, որն անչափ կարևորում է Ճապոնիայի կառավարությունը:

«Հույս ունեմ, որ այս երկու ծրագրերը կմարմնավորեն մեր երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է դեսպանը՝ հաջողություն մաղթելով նախագծերում ներգրավված բոլոր կողմերին:

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ սա երկրորդ նմանօրինակ նախաձեռնությունն է Տավուշի մարզում. առաջինն Իջևանի կենտրոնն է, որը բավականին հաջողություններ է գրանցել, և այդ գործընթացում մեծ մասնակցություն ունի Ճապոնիայի դեսպանությունը:

«Այս նախաձեռնության շնորհիվ իրականանում է մի ամբողջ գյուղի երազանք, որովհետև յուրաքանչյուր երեխա ավելի լավ կյանքի իրավունք ունի: Խաղահրապարակը նաև ներառական է լինելու, և հաշմանդամություն ունեցող երեխաները ևս այցելելու և իրենց առողջ ապրելակերպն այնտեղ կազմակերպելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը:

«Մարգահովիտ գյուղի դպրոցին մարզասարքերի տրամադրման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 21.300 ԱՄՆ դոլար կտրամադրվի «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ին՝ աշակերտների և մեծահասակների համար Մարգահովիտի դպրոցում խաղահրապարակ ու մարզվելու տարածք կառուցելու, համայնքում առողջ ապրելակերպը խրախուսելու և աշակերտների համար առավել նպաստավոր կրթական միջավայր ապահովելու նպատակով: Խաղահրապարակը և մարզվելու տարածքը նախատեսված են համայնքի՝ ավելի քան 400 աշակերտների և 3000 մեծահասակների համար:

«Նոյեմբերյանում կանանց և երիտասարդների համայնքային կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում 70.955 ԱՄՆ դոլար կտրամադրվի Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին՝ Նոյեմբերյանում համայնքային սոցիալական-կրթական կենտրոն ստեղծելու նպատակով: Այն կծառայի քաղաքի և շրջակա գյուղերի բնակչությանը: Արդյունքում՝ ավելի քան 200 երեխա և երիտասարդ կստանան մասնագիտական (արհեստագործական) վերապատրաստման հնարավորություններ, իսկ շուրջ 50 մեծահասակ՝ սոցիալական աշխատանքի ծառայություններ: Կենտրոնը կմատուցի նաև կրթական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ` ներգրավելով տարեկան առնվազն 1000 շահառուի՝ ներառյալ երեխաներին, երիտասարդներին, կանանց և անապահով ընտանիքներին:

Դրամաշնորհային նախագծերն իրականացվում են «Մարդկային անվտանգության Grassroots» ծրագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP