Կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը

19:23 19.03.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանում կանանց հարցերով խորհրդի նիստը, որը վարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Կանանց հարցերով խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երկրում կանանց դերի բարձրացմանը, գենդերային հավասարությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի մշակման և ռազմավարական ծրագրերի իրակա­նաց­մանը:

Возможно, это изображение (1 человек, сидит, в помещении и офис)

Աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն ամփոփել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ 2020թ․ ընթացքում իրականացված աշխատանքները և ներկայացրել կանանց հիմնահարցերին առնչվող ոլորտային խնդիրները։

Նրա խոսքերով՝ գենդերային ռազմավարությամբ առանձնացված 4 գերակայությունների և սահմանված միջոցառումների ծրագրերի շրջանակում աշխատանքներն իրականացվել են նախատեսվածին համապատասխան։ Դրանք վերաբերել են հիմնականում կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործմանը, կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության ապահովմանը, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարմանը, կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության ոլորտներում կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությանն ու հավասար հնարավորությունների ընդլայնմանը։

Անդրադառնալով զեկուցվող հարցերին՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է, որ գենդերային անհավասարությունն ու խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են, և Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ:

Առցանց հանդիպման մյուս մասնակիցների կողմից ներկայացվել են նաև մարզերում և համայնքներում որոշումների կայացման մակարդակում կանանց դերի բարձրացման նպատակով նախատեսվող քայլերը, ընտանեկան բռնության դեպքերին գործնականում առնչվող համակարգային խնդիրները։ Գործնական առաջարկություններ են հնչել կանանց տնտեսական ակտիվության խթանման վերաբերյալ, հստակեցվել են գենդերային քաղաքականության շրջանակում առաջիկայում նախատեսվող հիմնական աշխատանքները։

Հիշեցնենք, որ կանանց հարցերով խորհուրդը ստեղծվել է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակության ժողովրդավարացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար իրա­վունքների ու հավասար հնարավորությունների ապահովման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP