«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

12:03 20.03.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկում էի։Ազգային պարկի աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի նոր պաշտոնակատար Արման Աբելյանին, ապա ստորաբաժանումների ղեկավարների և ազգային պարկի տեղամասերի պետերի հետ քննարկեցինք «Սևան» ազգային պարկի ընթացիկ օրակարգին և իրականացվող աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։
Շնորհակալություն հայտնեցի «Սևան» ազգային պարկի արդեն նախկին տնօրեն Արա Խլոյանին՝ ամիսների համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեցի իր հետագա գործունության մեջ։

Տնօրենի նոր պաշտոնակատարին ներկայացրեցի ազգային պարկի գործունեության առաջնահերթությունները և հույս հայտնեցի, որ համագործակցության արդյունքում կկարողանանք բազմապատկել ջանքերը՝ ազգային պարկում մեկնարկած բարեփոխումները շարունակելու արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ տանելու բոլոր մեկնարկած ծրագրերը ու մեկնարկելու նորերը։

Մեր նոր գործընկերոջը ներկայացրեցի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված բազմաշերտ անելիքների ողջ համալիրը․
✅ Սիգի արդյունագործական որսի նոր փուլի մեկնարկ, որին պետք է նախորդի գործընթացների մի ամբողջ փուլ,
✅«Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած թվով 915 պայմանագրեր, որոնց մի մասը ենթակա է խզման, մյուս մասը՝ վերակնքման, հաջորդները՝ դատական կարգով լուծվելու և այլն,
✅Սևանա լճի հանրային լողափերի բարեփոխման և ծառայությունների մատուցումը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ,
✅ 5 ներդրումային ծրագիր ու պայմանագրային փաթեթներ, որոնք քննարկվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից,
✅ Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրվող հողերի տրամադրման կարգի փոփոխության գործընթացներ,
✅ Ուսումնասիրել օրենքները, Կառավարության որոշումները, իրավական ակտերը։ «Սևան» ազգային պարկում գործունեությունը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակում,
✅ Գույքագրել ապամոնտաժման ենթակա իրավական կատեգորիա ունեցող բոլոր շենք-շինությունները,
✅ Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների մեկնարկ,
✅ Անտառկառավարմանն ու նոր անտառաշերտերի ստեղծմանն ուղղված աշխատանքներ․EU4Sevan-ի զուգահեռ ծրագրով այս պահին քննարկվում է 145 մլն եվրո արժեքով ծրագիր,
✅ Առափնյա, վերջրյա հատուկ պահնորդական ջոկատի կարողությունների հզորացում և տեխնիկական վերազինում,
✅ «Սևան» ազգային պարկի գիտական, տնտեսական, կոմերցիոն բաղադրիչների խթանում։
Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկեցինք է ս․թ․ մարտի 25-ից մեկնարկող արդյունագործական ձկնորսության երկրորդ փուլի մեկնարկին ուղղված նախապատրաստական աշխատանքները, լսեցի գործընկերներիս մտահոգությունները և հանձնարարեցի անել ամեն հնարավորը՝ բացառելու նախորդ տարվա թերացումները։

Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Քննարկեցինք նաև դրան ուղղված քայլերը և առաջիկա անելիքների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։

Հանդիպման ավարտին ազգային պարկի գործընկերներին հորդորեցի համախմբվել նոր տնօրենի շուրջ, ում առջև նոր ու ավելի խորքային բարեփոխումների իրականացման խնդիր է դրվել, և միասին ձեռնամուխ լինել մեր ազգային հարստության պահպանմանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP