19:47 20.03.2021
Հակոբ Հակոբյանի «Սարերում» կոչվող որմնանկարը պահպանության լուրջ խնդիրներ ունի: Այն Գյումրիի «Քարհատ մեքենա» գործարանի նախկին ճաշարանից դրամատիկական թատրոնի շենք է տեղափոխվել 4 տարի առաջ: Այդ ժամանակ թատրոնի միջանցքը միակ հարմար տարածքն էր քաղաքում, որտեղ կարող էր տեղակայվել որմնանկարը: Պահպանության հարցն էլ դրվել է թատրոնի ղեկավարության վրա:
Թատրոնի երկրորդ հարկի միջանցքում օրը ցերեկով լույսերը միշտ վառվում են: Բնական լուսավորություն շենքի այս հատվածում գրեթե չկա: Պատուհաններն ամբողջությամբ ծածկում է որմնանկարը, որը 4 տարի առաջ վերականգնումից հետո այստեղ է տեղափոխվել: Այն ոչ թե պատին է տեղադրվել, այլ թատրոնի սրահում՝ սյուներից կախված: Որմնանկարն իր ճիշտ տեղում չէ՝ սա թատրոնի ղեկավարությունը մեկ անգամ չէ , որ ասում է։
4 տարում մի քանի դիմում-նամակ են հասցեագրել կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որ թատրոնը չի կարող որմնանկարի պահպանության հարցերը լուծել:
«Ամբողջ պահպանությունը տրված է թատրոնին:Այսինքն,եթե նկարը վնասվում է, փոխհատուցում է թատրոնը: Ես չեմ հասկանում տրամաբանությունը: Թատրոնն անում ամեն ինչ, ինչի հնարավորությունն ունի:Պայմանագրի մեջ գրված է, որ պետք է ապահովենք համապատասխան ջերմաստիճան:Իհարկե ամբողջ շենքը ջեռուցվում է, բայց կոնկրետ այս հատվածում պատուհաններ են, որոնք վթարային են, և ցուրտը գալիս էթ ներս:Այս հատվածում չենք կարող անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Ես դիմել եմ մշակույթի փոխնախարարին , խնդրել եմ, ասել եմ,որ եթե որմնանկարը ճանաչվել է մշակութային արժեք, շատ ուրախ եմ, շատ լավ է,բայց այն պետք է պահպանել:Մենք չենք կարողանում պահպանել»,-shantnews-ին ասել է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
Որմնանկարը շենք է բերվել պատուհաններով, այդ ժամանակ էլ, ըստ տնօրենի, առանց այդ էլ վթարային պատուհանները ավելի են խարխլվել: Երկու տարի առաջ թատրոնը պատրաստվում էր պատուհանները փոխել, բայց սպասում են, որ որմնանկարի տեղափոխության հարցը լուծվի:
Որմնանկարը սկսել է քայքայվել: Սա փաստեց նաև «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահը, ով տարիներ առաջ վերականգնել ու թատրոնի շենք է տեղափոխել որմնանկարը: Նշում է՝ Գյումրիում պարզապես չափսերով հարմար այլ տարածք չկար:
«Հենց սկզբից էլ մենք ասել ենք, որ սա հարմար տարածք չէ: Սա կարելի է դիտարկել միայն որպես տարածք, որտեղ կարելի է ժամանակավոր պահել որմնանկարը, բայց ընդմիշտ այն այստեղ թողնել, իմ կարծիքով՝ ճիշտ չէ: Հետևում պատուհաններն են, որոնք շոգի և ցրտի աղբյուր են:Նախարարությունը մեզ առաջարկել էր, որ ուսումնասիրենք «Շիրակ» օդանավակայանի տարածքը: Գնացինք խոսեցինք, հարցուփորձ արեցինք, բայց դրանից հետո խոսակցություն էլ չեղավ: Արդեն հիմա որմնանկարի վրա կա տեղամաս, որտեղ ներկի շերտը վնասվել է»,-shantnews-ին ասել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:
Թատրոնում որոշել են այլևս չսպասել մինչև որմնանկարի համար նոր տարածք կգտնվի։ Հիմա խնդիրն այն է, թե ինչ է լինելու, եթե նոր պատուհաններով որոշեն որմնանկարը տեղափոխել:
Հակոբ Հակոբյանի որմնանկարը պահպանվող հուշարձանների ցանկում է: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը նորից է դիմելու, կրթության ,գիտության, մշակույթի և սպորտի արդեն երրորդ նախարարին, որ որմնանկարի տեղափոխության լուծումներ գտնեն: Սա հուշարձան ճանաչված ստեղծագործության պահպանման միակ տարբերակն է:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...