Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրիում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրիում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ

16:59 20.03.2021

Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում:

Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող դեպքերին:

Մասնավորապես, թեև Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար սահմանված տեղական տուրքը վերացվել է, սակայն հատկապես Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում և կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցները կայանելու համար նախկինում նույն կայանատեղիներում որպես հսկիչներ աշխատած անձինք, առանց օրինական հիմքերի, ակներևության պայմաններում, շարունակում են վարորդներից գումարներ գանձել: Արդյունքում վերջիններս անտեղի կատարում են վճարումներ, ինչն առաջացնում է նրանց վրդովմունքը՝ մեծացնելով վարորդների ու գումարներ հավաքագրող անձանց միջև անցանկալի միջադեպերի հավանականությունը:

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակին կից գտնվող և բանուկ տարածքում որոշ անձինք էլ առանց լիցենզիայի ակներևության պայմաններում զբաղվում են արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ: Մինչդեռ առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքը տնտեսական գործնեության դեմ ուղղված հանցանք է և ոտնահարում է ինչպես սահմանված կարգով նույն գործնեությունը իրականացնող անձանց և կազմակերպությունների, այնպես էլ պետության օրինական շահերը:

Ինչպես կայանման համար ապօրինի կերպով գանձումներ կատարելու, այնպես էլ արտարժույթի առուվաճառքի առանձին դեպքերի արձանագրման դեպքում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվում քրեական գործ հարուցելը մերժելու, առանձին դեպքերում՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ համապատասխան անձանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Խնդիրն այն է, որ վերջիններս բացատրություններ են տալիս ընդամենը մեկ անգամ նման գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ ձեռնարկված միջոցառումներով չեն պարզվում նրանց հետ գործարքների մեջ մտած անձանց ինքնությունները, արտարժույթի ապօրինի փոխանակման դեպքում՝ նաև գնված արտարժույթի չափը:

Սակայն ուսումնասիրությամբ պազվում է, որ նախկինում ևս այդ անձանց նկատմամբ նյութեր նախապատրաստվել են, սակայն նույն հիմքով քրեական գործեր չեն հարուցվել և անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այսինքն նրանք անարգել, փաստացի Գյումրի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որտեղ նաև պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության ծառայողները, շարունակում են իրենց ապօրինի գործողությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը հասցեագրված գրություններով հանձնարարվել է գործադրել ոստիկանությանը վերապահված գործիքակազմը՝ ավտոկայանատեղիներում որոշակի անձանց կողմից գումարների անհիմն գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ՝ նշված միջոցառումների սոցիալական հետևանքների հաշվառմամբ: Միաժամանակ կարևոր է համարվել քաղաքացիներին ավտոկայանատեղիներում ավտոմեքենաների կայանման համար նախկինում սահմանված տեղական տուրքերի վերացման մասին իրազեկելը:

Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը տարադրամի ապօրինի փոխանակողներին, նրանց հետ գործարքներ կատարող և ականատես անձանց պարզելու, նման դրսևորումները կանխելու, արմատախիլ անելու համար՝ հնարավորություն տալով այդ անձանց տեղափոխվելու օրինական, լիցենզավորված գործոնեության դաշտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP