11:53 23.03.2021
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց Սերգեյ Բագրատյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր պատասխանատվության միջոցներ կիրառել կառավարության այն անդամների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովների նիստերին: Հարցը գլխադասային հանձնաժողովում մերժվել էր, մերժվեց նաև լիագումար նիստերի ընթացքում: Ի պատասխան` «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց՝ քանի որ որոշվել է ցրել խորհրդարանը, կարիք կա խմբակցություններով քննարկել, թե ինչ գործիքակազմ է պետք տալ ապագա խորհրդարանին: Սրա վերաբերյալ ԱԺ նախագահին հարց ուղղեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Հայտարարություն հնչեց, որ մենք բոլորս որոշել ենք ցրել ԱԺ-ն, ուզում եմ հասկանալ՝ ԱԺ-ն այդպիսի որոշում ընդունելու իրավունք ունի՞, սա ի՞նչ հայտարարություն է»:
Միրզոյանն արձագանքեց, որ թեև հարցի հասցեատերն ինքը չէ, բայց կպատասխանի:
«Բնականաբար, ԱԺ-ն այդպիսի որոշում ընդունելու իրավունք չունի, բայց ակնհայտորեն խոսքը խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերի առաջնորդների հայտարարության մասին է, որտեղ ԱԺ ընդգրկված 3 խմբակցություններն էլ, անկախ պատգամավորներին չի վերաբերում, հայտարարություն են արել, որ երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման լավագույն ձևն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և նույնիսկ ժամկետի մասին համաձայնություն է ձեռք բերվել: Ենթադրում եմ, որ պարոն Սիսակ Գաբրիելյանի ասածը սրան է վերաբերում»,-ասաց նա:
Պետրոսյանն արձագանքեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելն անձի համար պետք է զսպաշապիկ լինի արտահայտությունների հարցում:
«Կանգնել ասել, որ բոլորս որոշել ենք, գրագետ հայտարարություն չէ, ես չեմ ուզում անդրադառնում այն հարցին, թե որքանով է իրավաչափ վարչապետի կողմից հայտարարություն անել, որ այսինչ օրը լինելու է ընտրություն»:
Միրզոյանը կարծիք հայտնեց, որ լավագույն լուծումը կլիներ երկու իրավաբաններով առանձնազրույց ունենալն ու տեսական քննարկում անելը, հավելեց, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ իրենց հայտարարություններում քաղաքական խոսք են ասում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...