Թատերական ինստիտուտի ուսանողները Գյումրիի թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում նոր ներկայացում են խաղացել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Թատերական ինստիտուտի ուսանողները Գյումրիի թատրոնի «Մհեր Մկրտչյան» բեմում նոր ներկայացում են խաղացել 

18:30 23.03.2021

Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները  դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։ «Ճիչ»՝ այսպես է կոչվում ներկայացումը, որի ռեժիսորը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալուսյանն է։ Համանուն պիեսի հեղինակը ևս ռեժիսորն է, որը գրել է մեկ տարի առաջ։

Իր պիեսը Արմենը բեմադրել է չորս համակուրսեցի դերասանուհիների մասնակցությամբ: Ուսանողներն իրենց ռեժիսորական ու դերասանական առաջին քայլերը նախ ինստիտուտի բեմում են արել, հետո արդեն դասախոսական  կազմի  լրամշակումներից հետո, հնարավորություն է տրվել  նրանց ավելի պարտավորեցնող քայլերի անցնել։ Ինստիտուտի փորձարարական բեմից ներկայացումը տեղափոխվել է  դրամատիկական թատրոնի փոքր բեմ։

Ներկայացումը 4 կերպարների անձնական կյանքի պատմությունն է, 3-ը նույն ճակատագրով են կապված: Այն դժվարին իրավիճակներում հայտնված կնոջ ու առհասարակ մարդկանց հոգեվիճակի մասին է, որում բախվում են ազատ կյանքն ու հասարակության կարծիքը։ Հենց այդ կարծիքի զոհ դարձած կանայք փորձում էին իրենց կարծիքը թելադրել երիտասարդ աղջկան, որը նոր էր կյանք մտնելու: Բայց վերջինիս հաջողվում է և կարողանում է ապացուցել, որ յուրաքանչյուրն ինքն է իր կյանքը տնօրինում՝ առանց հասարակության թելադրանքի:

«Մեր հասարակության մեջ շատ են կանայք, որ դժվար են կարողանում կողմնորոշվել, որն է իրենց դերը, ինչպես են իրենց գտնելու կյանքում ու հասնելու իրենց նպատակին: Հասարակության մեջ էլ մի զանգված կա, որ անընդհատ ճնշում են անհատներին՝ իրենց կարծիքներով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր Արմեն Արշալուսյանը:

Տղամարդ ռեժիսորի համար բարդ չի եղել, նկարագրել նույն ճակատագրերով, տարբեր հոգեվիճակներում հայտնված կանանց ներաշխարհը։ Արմենն ասում է՝ այդ ամենն ուսումնասիրելու համար երկար ժամանակ է ունեցել, հետո երիտասարդ ռեժիսորին օգնել են գրականագետների կարծիքները։ «Ճիչ»-ը ներկայացում է կյանքի իրողությունների մասին։ Ժամանակն ու արժեհամակարգը երբեմն չեն կարող փոխել միջավայրում ձևավորված կարծրատիպերը և հասարակական կարծիքի հետ բախումներից խուսափելն անհնար է:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP