15:42 23.03.2021
Հանրապետությունում ձմեռային պայմանները բարենպաստ են եղել գյուղատնտեսական կուլտուրաների ձմեռման համար:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ խոսքը վերաբերում է աշնանացան ցորենին, պտղատուներին: Նրա խոսքերով՝ այդ տեսանկյունից վտանգավոր ջերմաստիճան չի գրանցվել:
«Ներկայումս Արարատյան դաշտում նկատվում է ծիրանենու ծաղկում: Դա հատկապես նկատվում է Սուրենավանի հատվածում: Մինչև ամսի 25-ը տեղի կունենա ծիրանենու մասսայական ծաղկում: Այս պահին, եղանակով պայմանավորված, գործընթացի վրա բացասական ազդեցություն չի նկատվում: Ճիշտ հակառակը, դրական ազդեցություն է թողնում հատկապես աշնանացան ցորենի և գարու վրա, որովհետև դեռ լեռնային շրջաններում պահպանվում է ձնածածկույթը, որը թույլ չի տա ջերմաստիճանի անկման պայմաններում աշնանացան ցորենը և գարին վնասվեն»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Ամեն դեպքում, նրա խոսքերով, ցրտահարման ռիսկերը, նախորդ տարվա համեմատ, այս տարի մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ անպայման պետք է ցրտահարություն լինի: Նման վտանգի դեպքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն» ազգաբնակչությանը տեղյակ կպահի:
Հարցին, թե առաջիկայում ջերմաստիճանի անկումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ծիրանենիների վրա, Գագիկ Սուրենյանը նշեց, որ որոշակի ազդեցություն կարող է ունենալ: Թեպետ նա նկատեց, որ ջերմաստիճանի անկումը լինելու է կարճատև, տևելու է մեկից երկու ժամ և չի հասցնի մեծ վնասներ պատճառել:
«Փորձը ցույց է տվել, որ -1-ի պարագայում առանձնապես մեծ վնաս չի հասցվում ծիրանենիներին: Ես շատ լավ հիշում եմ 2016 թվականը, երբ ջերմաստիճանը երկու օր իրար հետևից իջավ մինչև -3…-4 աստիճան, բայց առանձնապես վնաս չտվեց, որովհետև կարճ տևեց»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...