16:10 23.03.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի քաղաքներում կայացել է հանրային իրազեկման հանդիպումների առաջին փուլը՝ նվիրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին։
Ծրագրի պատվիրատուի՝ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, նախագծող կազմակերպության՝ «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները Քաջարան և Մեղրի համայնքների բնակիչների հետ հանդիպումներում մանրամասն ներկայացրել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախնական նախագիծը և նախագծի շրջակա միջավայրի, ինչպես նաև սոցիալական ազդեցության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նախագծային, տեխնիկական պարամետրերին, շինարարության հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներին։
Մասնավորապես, նշվել է, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածն ունենալու է մոտ 45 կմ ընդհանուր երկարություն, որի առաջին հատվածի շինարարությունը (շուրջ 32 կմ) նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Նախատեսվող ճանապարհը որոշ հատվածներում անցնելու է գոյություն ունեցող ճանապարհով, որոշ հատվածներում կառուցվելու է նոր ծրագրով։ Վերակառուցվելիք ճանապարհի շնորհիվ կրճատվելու է Քաջարան և Մեղրի համայնքներով տրանսպորտային երթևեկությունը (նախատեսվում են համապատասխան շրջանցումներ), զուգահեռ շահագործվելու է նաև Մ-2 միջպետական ճանապարհի՝ ներկայումս գոյություն ունեցող հատվածը, և ցանկության դեպքում վարորդները կկարողանան երթևեկել նաև հին ճանապարհով։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն կամուրջներ, տրանսպորտային հանգույցներ‚ թունելներ։ Բոլոր թունելները նախագծված են միջազգային չափանիշներին համապատասխան, կիրառվելու են անվտանգության մի շարք միջոցառումներ՝ հակահրդեհային պաշտպանություն, օդափոխման համակարգ, սեյսմակայունություն և այլն։
Նախագիծն իրականացնելիս իտալական կազմակերպությունը մի քանի փուլով կատարել է գեոտեխնիկական ուսումնասիրություն՝ համագործակցելով տեղացի մասնագետների հետ։
Նոր ճանապարհը կկրճատի ինչպես տարածությունը (մոտ 14 կմ-ով), այնպես էլ երթևեկության ժամանակահատվածը. 80 կմ/ժ հաշվարկային արագության դեպքում կխնայվի մոտ 38 րոպե ժամանակ։
Հանրային քննարկման կազմակերպիչները պատասխանել են նաև համայնքների բնակիչներին հետաքրքրող հարցերին։ Դրանք հիմնականում վերաբերում էին հողերի օտարման, փոխհատուցման խնդիրներին. բնակիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրելու իրենց հողատարածքները։
Ազդակիր համայնքների բնակիչներին հետաքրքրում էր նաև իրենց ներգրավվածությունը ճանապարհի շինաշխատանքներում։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները տեղեկացրել են, որ տեղի աշխատուժի ներգրավումը շինաշխատանքներում կապալառու կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի պարտադիր պայմաններից է լինելու։
Ընդգծվել է նաև, որ քննարկվող նախագիծը նախնական է, այն լրամշակվելու է՝ հաշվի առնելով համայնքների կողմից ստացված առաջարկները։
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...