19:16 23.03.2021
Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։
Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, վարում էր ծրագրի տնօրեն` դոկտոր Քրիստոֆ Բայերը:
Երկուստեք կարևորվել է այս հարցերի շուրջ տարածաշրջանային փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել գործընկեր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ քննարկումների նման հարթակի հնարավորության համար և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։
ՏԿԵ փոխնախարար Վ․ Տերտերյանը նշել է, որ լիազորությունների վերագրումը ՏԻՄ-երին Հայաստանում դիտարկվել և դիտարկվում է որպես համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն գործընթացներից մեկը։ Հանդիսանալով ապակենտրոնացման մեկնարկի լավագույն ձևը` այն նաև նպաստում է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև հանրային կառավարման գործառույթների հստակ բաշխմանը, հատկապես եթե համակցվում է համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթման և ամրագրման հետ։ Նրա խոսքերով՝ պետք է արձանագրել, որ չի կարող լինել արդյունավետ ապակենտրոնացում՝ առանց համայնքային եկամուտների հստակ աղբյուրների, հակառակ դեպքում ապակենտրոնացված լիազորությունները կամ ընդհանրապես չեն իրականացվի, կամ կիրականացվեն ոչ լիարժեք։ Ներկայումս Հայաստանը գտնվում է ՏԻՄ-երին փոխանցվող լիազորությունների սահմանման և ընտրության փուլում, և այս առումով ուսանելի կլինի Վրաստանի փորձը։
Վրաստանի ՏԶԵ փոխնախարար Մզիա Գիորգոբիանին ներկայացրել է երկրում ապակենտրոնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև ֆինանսավորման վրացական մոդելը։ Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել՝ կիսվել հայկական կողմի հետ իրենց փորձով՝ միաժամանակ նշելով, որ վրացական կողմն էլ իր հերթին հետաքրքրված է ջրամատակարարման ենթակառուցվածքների կառավարման ոլորտում Հայաստանի փորձով։
Առցանց հանդիպմանը ԳՄՀԸ-ի կողմից հրավիրված համաշխարհային ճանաչում վայելող, փորձագետ, դոկտոր Գեյբ Ֆերացին ներկայացրել է լիազորությունների վերագրման միջազգային փորձը, քննարկվել են երկու երկրներում դրանք կիրառելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով շփումները դարձնել շարունակական։
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...