Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն քննադատում է ԱԺ-ին՝ ընտրությունների ընթացքում քաղաքական տրամադրություններով շարժվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն քննադատում է ԱԺ-ին՝ ընտրությունների ընթացքում քաղաքական տրամադրություններով շարժվելու համար

11:28 24.03.2021

ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ սա երկրորդ փուլն է։ Առաջին փուլի ընթացքում խորհրդարանը հայտարարեց, որ քաղաքական հայտարարություններից ու իրադրությունից ելնելով՝ չի ընտրելու 3 թեկնածուներից որևէ մեկին:

Այսօր առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հայկյանցը, ով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից մեկն էր: Մյուսն Արսեն Մկրտչյանն է:

Հայկյանցը իր ծրագիրը ներկայացնելու փոխարեն անդրադարձավ խորհրդարանի նախորդ հայտարարություններին, քննադատեց պատգամավորների դիրքորոշումը: Անդրադարձավ Հերիքնազ Տիգրանյանի այն հայտարարությանը, որ թեկնածուներից մեկին իրենք ճանաչում են ավելի շատ, քան մյուսին, հետևաբար՝ հետագայում ընտրությունը կանխորոշվելու է ճանաչելիության աստիճանով:

«Հարգելի՛ պատգամավորներ, ինչո՞ւ մենք չփորձեցինք ընթացակարգային այդ հնարավորության շրջանակներում ներկայացնելու  իրավասություն ունեցող անձին առաջադրել այնպիսի հարցեր, որոնք կբացահայտեին թեկնածուների մարդկային, անձնական, բարոյական, պրոֆեսիոնալ հատկանիշները: Նշանակում է՝ թեկնածուներին ճանաչելու օրենսդրորեն ընձեռված հնարավորությունը մենք բաց թողեցինք ընթացակարգին ոչ հարիր հարցի քննարկմամբ: Ստացվում է, որ օրվա՝ քաղաքական ուղղվածության տրամադրություններն ամփոփվեցին խորհրդարանական մեծամասնության ընդհանուր եզրակացությամբ, որ թեկնածուների ընտրություն որոշելը խորհրդարանական մեծամասնությունը չկատարեց, և ձևակերպվեց հետևյալ կերպ, որ չի ընտրելու և իր այս քայլով դիրքորոշում է արտահայտելու ոչ թե թեկնածուի, այլ ԲԴԽ նախագահի ու հայտարարությունների վերաբերյալ: Մտահոգություններն ընթացակարգի ուղեծրի մեջ չէին և առնչություն չունեին»,-հայտարարեց նա:

Թեկնածուն խոսեց նաև այն մասին, թե ընտրության առաջին փուլից ինչ են բերել երկրորդ փուլ:

«Բերում ենք այն տրամադրությունն ու տրամաբանությունը, որ առկա էր առաջին փուլում, երբ դրանք թույլ չտվեցին ընտրել առաջին փուլում, ապա կարծում եմ, որ նույն խնդրի առջև կանգնելու ենք երկրորդ փուլում, իրերի դրությունը նույնն է: Նման ընթացակարգային, ուղեծրային խախտման պարագայում այն լեգիտիմության փոխանցումը, որի մասին ակնածանքով խոսում է Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, մեզ մոտ դառնում է դեֆորմացված, իսկ լեգիտիմությունը, որ փոխանցվում է թեկնածուին, դառնում է դեֆեկտային լեգիտիմություն»,-հայտարարեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP