12:11 24.03.2021
Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով:
Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը «Mycobacterium tuberculosis»-ն է: Այն տարածվում է օդային ճանապարհով՝ թոքերի կամ շնչուղիների մանրէազատ տուբերկուլոզով հիվանդ մարդուց, ով հազալիս, խոսելիս կամ փռշտալիս արտազատում է վարակիչ փոքրիկ, 1-5 միկրոն չափերով կաթիլներ, որոնք էլ կարող են օդում մնալ մի քանի ժամ: Երկրագնդի բնակչության մոտ 1/4-ը վարակված է տուբերկուլոզով, և նրանց 1/10-րդի մոտ կյանքի ընթացքում զարգանում է ակտիվ տուբերկուլոզ:
Տուբերկուլոզի դեմ պայքարը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որտեղ առանցքային են կանխարգելումը, հիվանդության վաղ հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և հարբժշկական միջոցառումները՝ աջակցելու հիվանդին և ընտանիքին` հիվանդության բուժման երկար, երբեմն մինչև 2 տարի տևողությամբ ճանապարհ անցնելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին տարիներին մեր երկրում իրականացված հակատուբերկուլոզային արդյունավետ համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է դարձել կանգնեցնել և նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը՝ 2020 թվականին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է հիվանդության 13.3 դեպք (2010-ի հետ համեմատ նվազել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 37%-ով):
2020 թվականին մահացության ցուցանիշը կազմել է 1.5 (2010 թվականի համեմատ նվազել է շուրջ 2 անգամ, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 1,7%-ով):
2020 թվականը մարդկության համար լուրջ մարտահրավեր էր պատրաստել: COVID-19-ի` կորոնավիուսային հիվանդության (COVID-19) համավարակը վտանգներ ու սպառնալիքներ առաջացրեց տուբերկուլոզային ծառայությունների իրականացման ճանապարհին՝ համաշխարհային մակարդակով ազդելով տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերման, բուժման կազմակերպման վրա: Մեր փորձը տուբերկուլոզով պացիենտների շրջանում COVID-19 համավարակի վերաբերյալ առայժմ սահմանափակ է, և հնարավոր չէ կանխատեսել հիվանդության ընթացքն ու հնարավոր բոլոր ելքերը: Սա հիմք է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և վարակի ռիսկերը նվազեցնելու նպատակով համալիր միջոցառումների և տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...