17:20 24.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Հանձնաժողովը հաստատել է, որ.
COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը,
պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ,
չկա ապացույց պատվաստանյութի որոշակի խմբաքանակի կամ արտադրական որոշակի խնդիրների վերաբերյալ,
այնուամենայնիվ, պատվաստանյութը կարող է կապված լինել շատ հազվադեպ հանդիպող թրոմբոցիտոպենիաների հետ, թրոմբոցիտների ցածր մակարդակ՝ արյունահոսությամբ կամ առանց արյունահոսության, հազվադեպ՝ ներառելով ուղեղի անոթներում թրոմբի առաջացումը:
Միացյալ Թագավորությունում և եվրոպական երկրներում մարտի 16-ի դրությամբ պատվաստվել է ավելի քան 20 մլն անձ, որոնցից միայն դիտվել է տարածուն ներանոթային մակարդելիության համախտանիշի 7 դեպք և ուղեղի անոթներում թրոմբի առաջացման 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, բայց անհրաժեշտ է շարունակել հետագա ուսումնասիրությունները:
Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովն իր հետազոտություններին ներգրավել է նաև արյան հիվանդությունների մասնագետների և սերտորեն համագործակցել է առողջապահական այլ մարմինների հետ՝ ներառյալ Մեծ Բրիտանիայի առողջապահական կանոնակարգող կազմակերպությունների հետ:
Ընդհանուր առմամբ, պատվաստումից հետո արձանագրված թրոմբոէմբոլիաների քանակը շատ ավելի ցածր է, քան ակնկալվում էր բնակչության ընդհանուր պոպուլյացիայում: Դա հնարավորություն է տալիս Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովին հաստատելու, որ թրոմբոէմբոլիաների առաջացման ռիսկի աճ չկա:
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...