18:40 25.03.2021
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում «Գլենդել Հիլզ»-ի բնակարանաշինական ծրագրի ավարտից 9 տարի անց կառուցապատման նոր ծրագիր է մեկնարկել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը բնակարաններ է կառուցում Գյումրիում, որն երկու փուլով է իրականացվելու։ Ծրագրի առաջին փուլով շինարարությունը սկսված է՝ երկու շենք է կառուցում՝ 36 բնակարանով և մեկ մանկապարտեզով։
Թաղամասի սկզբնամասում 6000 քառակուսի մետր մակերեսով տարածքը Գյումրիի քաղաքապետարանը նվիրատվության կարգով հատկացրել է հիմնադրամին: Մուշ 2/2 թաղամասում տարածքի ընտրությունը պայմանավորել են մի շարք գործոններով, հաշվի է առնվել որպես ամբողջական թաղամաս կայանալու հնարավորությունները և այն ենթակառուցվածքները, որոնք բնակելի թաղամասն ունի։
Մուշ թաղամասում նաև առաջին մանկապարտեզը կկառուցվի՝ բնակելիներին կից։ Հետագայում չի բացառվում, որ էլի մանկապարտեզ կառուցվի՝ հաշվի առնելով թաղամասի խիտ բնակեցված լինելը։ Իսկ ովքե՞ր են լինելու նորակառույց շենքերի շահառուները, առայժմ այդ հարցը չի քննարկվում։
Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ շահառուների ընտրությունը, թե ինչպես ու ինչ չափորոշիչներով են լինելու, այդ գործառույթն իրենցը չէ, այլ հիմնադրամինը։
Քառահարկ 2 շենքերի ու մանկապարտեզի շինաշխատանքների ավարտը 2022 թվականին է նախատեսված։ Եվս 2 բնակելիների նախագծային փաթեթի հաստատումից հետո հիմնադրամը կշարունակի դրանց կառուցումը նույն տարածքում այս նորակառույցների հարևանությամբ, որի մեկնարկը շինարարության առաջին փուլի ավարտից հետո է լինելու։
SHNATNEWS.am-ի հետ զրույցում գլխավոր ճարտարապետը նաև նշել է, որ բնակարանաշինական ևս երկու նախագիծ է քաղաքապետարանում քննարկվում, այժմ ուսումնասիրությունների փուլում է։ Երկուսն էլ մասնավոր ներդրողների նախագիծ են։ Իսկ որպես քաղաքաշինական գոտի դիտարկվում են «Տեքստիլ» թաղամասի և Մայր Հայաստանի տարածքները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...