17:25 25.03.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
Միջոցառման սկզբում մասնակիցները ներկայացրել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները և առաջիկա տարվա ծրագրերը:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններին, պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ օրենքի որոշ դրույթների կատարելագործման, նորմատիվ իրավական ակտերի մշակման, թվային հարթակի ստեղծման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքներին:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարթակը նախատեսվում է գործարկել այս տարվա առաջին կիսամյակի վերջին, այն հնարավորություն կտա բարելավել շուկայական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծությունների գործընթացը, կապահովի հասանելիություն տարբեր պետական մարմինների տվյալների բազաներին, փոխգործունակ կլինի էլեկտրոնային կառավարության e-government համակարգի հետ: Նրա խոսքերով՝ ընթացիկ տարում հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունը դեղերի շրջանառության ոլորտում, նախատեսվում է ուսումնասիրություն սկսել ախտորոշման ծառայությունների, ընտանի թռչունների մսի, կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտներում: Արդեն իսկ սկսվել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ԵՏՀ իրավակիրառ պրակտիկային, 2020-ին անդրսահմանային շուկայում տիրող մրցակցության իրավիճակին և ընդհանուր կանոնների խախտումների վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին առնչվող և օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցեր:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...