Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է

18:23 25.03.2021

Մարտի 17-ի երեկոյան՝ ժամը 11-ին, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել Առինջ գյուղի 25-րդ փողոցի մի բնակիչ ու հաղորդում տվել, որ վերջին տասն օրվա ընթացքում, տեխնիկական միջոց գործադրելով, կտրել են ճաղավանդակը, բացել պատուհանը և խոհանոցից տարել ջեռուցման կաթսա, ննջարանից՝ հագուստ, իսկ գոմից՝ օղի թորելու պղնձյա կաթսա։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև այս հաղորդումը։ Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը պատրաստվում էր գողություն անել Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Մարտի 17-ի առավոտն էր։ Օպերատիվ տեղեկությունը երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր, բայց արդեն եկել էր արագ գործելու ժամանակը։ Տեղեկությունը ստուգելու և հնարավոր հանցագործությունը կանխելու կամ թարմ հետքերով բացահայտելու գործին միացան բաժնի քրեական հետախույզները, նաև Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով հաջողվել էր պարզել գրեթե ամեն ինչ, միակ հարցը, որ մնացել էր անպատասխան, այն էր, թե Առինջ գյուղի ո՞ր տնից էր կատարվելու գողություն։ Բացահայտ գործողությունները բացառվում էին, հատկապես գյուղական վայրերում նկատելի է ամեն մի շարժ։ Գործը տրամաբանական ավարտին հասցնելու համար մշակվեց ծրագիր, որի արդյունավետությունն ապացուցվեց արդեն երեկոյան ժամը 10-ն անց տասին։ Հենց այդ ժամին, գաղտնի հետապնդումից հետո, մայրաքաղաքի Թևոսյան փողոցում կանգնեցվել էր կասկածելի «Մերսեդեսը»։ Վարորդն ու ուղևորը, նույն ինքը՝ Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա նաև ներկայացվել Կոտայքի քննչական բաժին։ Գողոնը մեքենայում էր։
Փաստորեն, հաղորդումից առաջ գողությունն արդեն բացահայտված էր։
Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը կալանավորված է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

17:26 08.06.2025

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

17:14 08.06.2025

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

17:06 08.06.2025

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

Անհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

16:55 08.06.2025

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

Հունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

16:43 08.06.2025

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

16:35 08.06.2025

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...

BACK_TO_TOP