20:47 25.03.2021
Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնում էին, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել էր անհետ կորած տղամարդու քույրը։ Նա ասել էր նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրին ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացան նաև Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։
Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի դարձան։ Մասնավորապես, պարզվեց, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ էր սկսվել, որին միջամտել էր 30-ամյա տղամարդու ընկերը։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել էր անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների, սպանվածի դին նրանք նետել էին Հրազդան գետը։ Քրեական հետախույզներին հայտնի դարձավ նաև, որ նրանք տղամարդու դին գետն էին նետել իրենց երկու ընկերների հետ։ Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ կար։
Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանություն, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն էր նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երբ նրանք ցանկացել էին սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել էր։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել էր ականատեսին, որը ևս մահացել էր։
Երկրորդ սպանվածի դին ևս նետել էին Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել էր նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվեցին սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու միջոցառումներին։ Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվեց ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվեց անհետ կորած համարվող տղամարդու դին։ Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը։
Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։
Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը։
17:52 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...