Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը

18:39 26.03.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր մասնակցել է Edu2work հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառմանը։

Հարթակը, որը նպատակ ունի հավաքագրել ու մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծել աշխատանքի առցանց հայտարարությունները, փաստերի վրա հիմնված քաղաքականությամբ կմիավորի կրթությունն ու աշխատանքը, ինչպես նաև քաղաքացիներին կաջակցի առավել պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելու համար։

Բացման խոսքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որը բխում է «Աշխատիր Հայաստան» ռազմավարությունից: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ Edu2work առցանց հարթակը վճռորոշ դեր կունենա աշխատաշուկայում աշխատանքի պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության վերացման հացում․

«Հարթակը փաստացի մեկ տանիքի ներքո է համախմբում կրթությունից մինչև աշխատանք բոլոր շահառուներին: Յուրաքանչյուրն, ով ընտրում է իր ապագա մասնագիտությունն, այս հարթակի միջոցով կարող է հասկանալ, թե որ մասնագիտություններն են պահանջված լինելու 5-10 տարի հետո, և դրա հիման վրա որոշում կայացնել: Կրթական հաստատություններն էլ կարող են փոփոխել իրենց ծրագրերը կամ ներմուծել նոր և առավել պահանջված մասնագիտությունների գծով ուսուցում: Էլեկտրոնային այս շտեմարանի հաջորդ շահառուն քաղաքականություն մշակողներն են: Նրանք իրական տվյալների շնորհիվ ձեռք են բերում թիրախային որոշումներ կայացնելու, ինչպես նաև ոլորտի կառավարումը հնարավորինս արդյունավետ իրականացնելու հնարավորություն»,- նշել է նախարարը։

Ներկայացնելով հարթակի գործառույթներն ու հիմնական ուղղվածությունը՝ մյուս բանախոսները ևս վստահություն են հայտնել, որ ծրագիրը կօգնի հասկանալ աշխատաշուկայի միտումները, կուղղորդի անձի հմտություններին համապատասխանող առկա թափուր հաստիքների հարցում, կուսումնասիրի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն ու արդյունավետորեն կգնահատի կրթական ծրագրերի արդիականությունը։

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP